Երեկ սոցցանցերում օգտատերերի կողմից ակտիվ քննարկվեց էն դրվագը, երբ Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանը հետևում էր բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին, ու զավեշտալին էն էր, որ Նիկոլը հեռադիտակի փակ դիտակով էր հետևում մրցույթին։
Ես երեկ մրցույթի դրվագներին հետևեցի, իսկ էսօր առավել մանրամասն նայելով, ավելի սարսափելի(իրենց համար սովորական, նորմալ) կադրեր բացահայտեցի իմ համար։
Նայե՛ք Փաշինյանի կողմից իր էջում հրապարակված 12-րոպեանոց տեսանյութը, որտեղ
Փաշինյանին դիմավորում է ՀՀ ԳՇ պետը, զեկուցում, հետո ներկայանում են 3-րդ կորպուսի հրամանատարը, գնդի հրամանատարը և այլն։ Ամբողջն առանց մոնտաժելու, նկարահանված է, հետո Փաշինյանին պաշտոններով ներկայանում ու զեկուցում են ՀՀ պաշտպանության, ՆԳՆ, Արդարադատության նախարարությունների, ԱԱԾ, ՊԵԿ և Քննչական կոմիտեների, Դատախազության և ՊՊԾ հավաքական թիմերի հավանաբար լավագույն ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են էտ մրցույթին:
Դուք հասկանու՞մ եք, մրցույթի էտ նույն մասնակիցները այլ իրավիճակներում հարյուր ու մի խնդիր են կատարում, ենթադրում եմ, նրանց մեջ կան նաև հատուկ առաջադրանք կատարողներ, ու պաշտոն-կոչումներով ներկայանալու ամբողջ պրոցեսը տեսանկարահանված, ձայնագրած՝ Նիկոլի էջով հրապարակված է։
Էնպես չի, որ վերջինս առաջին անգամ է պետական գաղտնիքներ հրապարակում, ուղղակի ամեն անգամ զարմանում եմ էն փաստի վրա, որ մի ամբողջ անվտանգության համակարգի մեջ խելքը գլխին մեկը չկա, մի խորհրդական չկա, որ զգուշացնի էս «կիքսերի» մասին։ Մնում է Անվտանգության խորհրդի նիստի փակ քննարկումներն էլ լայվով հրապարակեն, ու ադրբեջանցիների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հաստատ կգնան երկարաժամկետ արձակուրդի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shirazkhach/posts/pfbid02kVR8bNenhVi8tmQ7whAdL2oozebSFLSTGAb9UVixPyn9V5Q4NyYyZ7hCHhgroVJJl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել