Armeniasputnik.am-ը գրում է․

Պսակադրությունը Արտաշատի եկեղեցում է, որից հետո զույգն ուղղաթիռով մեկնելու է Ծովագյուղ` հարսանեկան խնջույքին մասնակցելու։

Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են։ 2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։

Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։
«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո-պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։

Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել