Ինչով է սպառնում Ակնայով (Աղդամով) սնունդ ներկրելը։
1. թշնամին դա կօգտագործի իր դրսի քարոզչության և բանակցությունների մեջ, իբրև արցախահայերը պատրաստ են «ինտեգրման» և կարիք չկա առանձնահատուկ երաշխիքների։
2. Լաչինի միջանցքի բացման հարցը կմղվի 10-րդ պլան և կկորցնի իր ակտուալությունը, քանի որ ամբողջ հարցը կբերվի զուտ պարենի դաշտ և միջազգային հանրությունն էլ գլխացավանքից կգերադասի ազատվել։
3. այդ ճանապարհը կլինի զուտ հերթական ճնշման լծակ։ Երբ կուզեն կբացեն, երբ կուզեն՝ կփակեն ու էլի սովի կմատնեն ինչ-որ մի ֆեյք պատճառաբանությամբ։
4. այդ սնունդը կարող է դիտավորյալ այնքան պահվել սահմանին, որ փչանա ու պիտանի չլինի, կամ մեջից ապրանքները թալանվեն չհասած արցախցիներին, կամ հատուկ վնասվեն փաթեթները, դրանց վրա հայտնվեն վիրավորական ու նվաստացուցիչ գրություններ և այլն։
Մի խոսքով, թշնամուց օգնություն ակնկալելը հարցը չի լուծելու, ավելի ա խնդիրը խորացնելու միջնաժամկետ կտրվածքով։ Չնայած, սենց որ շարունակվի գուցե էդ միջնաժամկետն էլ չհասցնենք տեսնել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anzhela.elibegova/posts/pfbid0gEvjbHzp5yUUCggHSyzaDXrq1yVNvW9MkuCDT9pV3ABf5DzBivH83cJaDXuz3pFcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել