Նիկոլի թիմում անկյուն մղված անճոռնի ճուտիկի կարգավիճակում հայտնված Թորոսյան Ասրենն է առիթից օգտվել ու «փիլիսոփայել» բոլորին ցնցած տեսանյութի շուրջ: Խստագույնս դատապարտելով մոր վարքը՝ սեփական երեխայի նկատմամբ՝ Ավանեսյան Անոյի նախորդը, մասնավորապես, գրել է .«Մենք պետք է հասնենք նրան, որ նման դեպքերը իսպառ վերանան մեր հասարակությունից, որը հաճախ հպարտանում է իր ավանդույթներով, և ես հուսով եմ՝ երեխա ծեծելը և նվաստացնելը կդադարի դասվել այդ ավանդույթների շարքին»:

Այստեղ աչքի է զարնում Թորոսյան Արսենի մանիպուլյացիան. մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունի հանցագործ տիկնոջ վարքագիծը հայոց ավանդութների հետ, որոնք, ի դեպ, տանել չի կարողանում Թորոսյան Արսենը՝ հանդիսանալով հայ-թուրքական մեծագույն ջատագովներից մեկը:

Իրականում այս ՔՊ-ականն ակամա բացահայտել է այն կեղտոտ ծրագիրը, որը կարող է թաքնված լինել աղմկահարույց տեսանյութի «չերևացող» հատվածում:

Ինչպես հայտնի է, Հայաստանն այդպես էլ չի վավերացրել «Ստամբուլյան կոնվենցիա» վերտառությամբ հայտնի վայ փաստաթուղթը, ինչը, իհարկե, ոչ թե Նիկոլի շնորհքն է, այլ՝ այն հանրային դիմադրութան արդյունքը, որին բախվեցին կոնվենցիան ամեն գնով Հայաստանի վզին փաթաթել ջանացող արևմտյան կենտրոնները: Եվ ահա բացառված չէ, որ շատ շուտով սեփական անչափահաս դստերը դաժան ծեծի ենթարկած կինը դառնա կոնվենցիայի ջատագովների համար այն քարոզչական կույր գործիքը, որի օգնությամբ կրկին մեյդան կբերվի այլասերություններն օրինականացնող այդ փաստաթուղթը, կսկսվի դրա քարոզն ու կհայտարարավի, որ եթե այն չընդունվի, ապա Հայաստանում ընտանեկան բռնությունը մինչև Ջոմուլունգմա կհասնի, իսկ եթե ընդունվի, ամեն ինչք OK կլինի, Հայաստանն էլ վերջապես «քաղաքակիրթ աշխարհին» կինտեգրվի:

Բոլոր դեպքրեում Թորոսյան Արսենի մեկնությունը կարելի է շատ կոնկրետ նախանշան համարել այս ամենի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել