Ակնհայտ էր, որ անասնական կրքով ապրող, ազգայինը ծաղրող, տասնամյակներ շարունակ տարատեսակ օրգազմիկ գրանտների վրա նստած որոշ սեռաքաղցներ պիտի օգտվեին այդ խեղված ու ճիվաղ կնոջ (բնութագրումը թողնում եմ ձեզ) զարհուրելի և անմարդկային տեսանյութից և բոլիվուդյան սցենարով՝ կրկին փորձեին հարվածել հայկականը, ազգայինը:
Հայաստանում իշխանությունը տոտալ բարոյազրկման կարմիր գիծը վաղուց է հատել: Հատեց այն ժամանակ, երբ իշխանությունը զավթած խունտան որոշեց պետբյուջեի միջոցներով տպագրել, թարգմանել ու տարածել՝ բարոյականության հետ աղերս չունեցող նփ-ի անտաղանդ՝ «Երկրի հակառակ կողմը» վերտառությամբ ամոթն ու լեգիտիմ հիմքերով ձևավորեց քաղաքական մանկապղծության նարրատիվը:
Հետին նպատակը կլինի ստամբուլյան կոնվենցիա, թե զահռումառ...էական չէ: Երեխաների նկատմամբ բռնությունը համամարդկային հիմնախնդիր է, եղել է և գործում է ամենուր, չունի ազգային կամ աշխարհագրական բնույթ: Աշխարհում հարյուրավոր «լիբերալ» կազմակերպություններ փող են աշխատում նման սցենարներով: Փողի մեռած էակներն էլ դառնում են այդ կառույցների մտավոր տրաֆիքինգի ազդեցության գործակալները, ավելի ճիշտ՝ ստրուկները:
Հայաստանում նույնպես կան՝ սեփական ուղեղը, սիրտը, խիճն ու հոգին սեռական օրգաններից մեկի մեջ խցկած, հիվանդ երևակայության տեր, զարգացած գիտունիկի, «ազատ մտածողության մարդ եմ»-ի սինդրոմով տառապող կենդանիներ, որոնք գիտակցաբար մոլորեցնում են մարդկանց, պղծում մտածողություն, սերմանում թշնամանք, պղտորում մենտալ համերաշխություն:
Չերկարեմ: Սոցցանցեր ներբեռնված այդ գարշելի տեսանյութը նկարահանողները, տարածողները, շահագործողները, «գողին բռնողները» նույն թիմում են խաղում, նույն տիրոջն են ծառայում՝ համակարգված օպերացիայի շրջանակում:
Իսկ եթե նփ-ի քարոզչական հարճերը կարողանում են՝ խեղված կնոջ՝ իրավապահ կառույցներին վաղուց հայտնի տեսանյութով հանրային խոսույթից դուրս մղել պետական ու միջպետական մակարդակի՝ ոչ պակաս պոռնոգրաֆիկ երևույթներ՝
1- Կապանի օդակայանի տարածք թշնամու մուտքն ու կրակոցը,
2- ՄԱԿ-ում անճարակ դիվանագիտության ֆիասկոն,
3- Արցախի ապաշրջափակման հրամայականը,
ուրեմն՝
մինչև արտաքին թշնամու դեմ պայքարելը, առողջ, արհեստավարժ, ազգային-պետական արժեհամակարգ ու մտածողություն ունեցող մեր հայրենակիցները պարտավոր են դոմինանտ դեր ունենալ տեղեկատվական հարթակում:
Պի՛նդ եղեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/abraham.gasparyan/posts/pfbid02uToESGHgJnqszP9NyPjFqBh5mhoSgNXhVPoafkf67UyZNcr6vXZTsDtSeaHsqLAMl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել