Tert.am-ը գրում է.
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել կալանավայրից՝ անդրադառնալով ՄԱԿ ԱԽ վերջին նիստի արդյունքներին․
«ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն:
Արցախի շրջափակումից ութ ամիս անց որպես «հաջողություն» արձանագրել խնդրի մասին բարձրաձայնումը, Լաչինի միջանցքի փակ լինելը, հումանիտար աղետի առկայությունը և Արդարադատության միջազգային դատարանի դեռևս դեկտեմբերին կայացրած որոշման չկատարումը, ցինիկ և անբարո վարքագծի հերթական անպատիժ դրսևորումն է:
Ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծել այդ նիստը հայության արդար պայքարի համար:
Ինչպե՞ս և ինչքանո՞վ է մոտեցրել Արցախի ապաշրջափակումը:
Որքանո՞վ է ապահովել միջազգային երաշխիքների և մեխանիզմների գործադրումն արցախահայությանը վերահաս կործանումից փրկելու համար: Պետք չէ լինել մասնագետ՝ նման հարցերին զրոյական պատասխան տալու համար:
Համաշխարհային հիմնական դերակատարները, միջազգային մամուլը հրաշալի տեղեկացված էին, առանց այդ նիստի էլ, թե ինչ վիճակ է Արցախում, ով է փակել Լաչինի միջանցքը և ով չի կատարում միջազգային դատարանի որոշումը: Մինչև ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելը նիկոլական տիկնիկները ճամարտակում էին, թե «ՄԱԿ չենք դիմում դեռ, որ լավ պատրաստվենք, որ холостой չկրակենք»:
Այն, ինչ տեղի ունեցավ Նյու Յորքում, холостой չէր, այլ самострел էր, քանզի ունենալով բոլոր փաստերը, ապացույցները, անգամ Հաագայի դատարանի վճիռը, Հայաստանը ներկայացնող ոհմակը, որքան էլ хороший пёсик դեմքով շրջի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներում, չկարողացավ կամ չցանկացավ քննարկման արդյունքում Ադրբեջանին պարտավորեցնող բանաձև ստանալ, որով կտրուկ կավելացներ Ալիևի նկատմամբ ճնշումը: Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձևով կամ հայտարարությամբ չսատարեց իր իսկ կառույց հանդիսացող Արդարադատության միջազգային դատարանի վճռին, և այս ամենը՝ Փաշինյանի «հմուտ» դիվանագիտության արդյունքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



