ՀՀ ԱԱԾ համապատասխան հաղորդագրությունը, որ հաջորդեց Նիկոլի կապանյան վոյաժին, ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե Նիկոլ-Իլհամ սիրավեպում ով է հանդես գալիս վերևից. ՀՀ ԱԱԾ հաղորդմամբ՝ օգոստոսի լույս 18-ի գիշերը՝ ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։

Սա ոչ այլ ինչ է, քան Իլհամից Նիկոլին ուղղված քաղաքական ուղերձ, որի նպատակը նրան շատ կոնկրետ կերպով ստորացնելն է: Փաստորեն՝ մինչ Նիկոլը փորձում էր փիառվել Կապանի օդանավակայանի գործարկման ֆոնին՝ համոզելու հայերին, որ ի դեմս իրեն մի նոր Տիգրան Մեծ է լույս աշխարհ եկել, Բաքվում նստել-մտածել են, թե ինչպես Նիկոլի կյանքը հարամեն, և պետք է խոստովանել, որ ճիշտ ձևը լավ էլ գտել են:

Ցավոք, միայն Նիկոլը չէ, որ հայտնվել է Իլհամի թիրախում. ՀՀ ողջ տարածքն այսօր Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է կոչում, իսկ կապանյան կրակոցներով էլ հասկացնում, թե ով է այդ տեղանքի իրական տիրակալը դառնալու:

Եթե Նիկոլը շարունակեց մնալ իշխանության, ապա այդ կրակոցները շուտով հնչելու են «Զվարթնոցում», ու թուրքերն են որոշելու՝ որ ինքնաթիռն ուր է թռչելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել