«Քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։ Այս մասին գրառում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։
Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյություն երևացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։
Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։
Հ.Գ. երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,- գրել է Ստեփանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



