Նիկոլը Կառավարության նիստում «ավետել է» Հրապարակում գտնվող շենքը «Ռեփաբլիկ Պլազա» ԲԲԸ-ի վերածելու գործընթացի մեկնարկի մասին: Երկար-բարակ լոլոներից պարզ է դարձել, որ շենքը դառնալու է կա՛մ մասնավոր հյուրանոց, կա՛մ նույնքան մասնավոր առևտրի կենտրոն:

«Պլազա» բառը Հայաստանում կամա-ակամա ասոցացվում է մեկ հոգու հետ՝ Գռզոյի: Հայաստանի ամենաարտոնյալ ու ամենաազդեցիկ օլիգարխը շատ է սիրում իր բիզնեսների անվանումներում օգտագործել հենց այդ եզրը: Թե ինչու, իհարկե, գուցե ավելի շատ հոգեվերլուծության թեմա է, բայց փաստը դա է:

Ապագա «Ռեփաբլիկ Պլազան» է՞լ է Գռզոն մասնավորեցնում՝ նկատի ունենալով նաև այն, որ շենքը, փաստորեն, կարող է վերածվել մի մեծ «յառմրկայի»: Հայաստանի թիվ մեկ «յառմրկչին» դեռ էն գլխից Գռզոյի գերդաստանն է համարվում, ուստի շատ մեծ է հավանականությունը, որ մի ՌՈՍԻԱ ՄՈԼ էլ Երևանի ուղիղ սրտում բացվի՝ ասենք «ֆիֆթի-ֆիֆթի» սկզբունքով. կեսը՝ Գռզոյին, էն մյուս կեսն էլ՝ տիկին Աննային:

Հրապարակը չէ, ամբողջ երկիրն է Գռզոյինը. կուզի Աննայի սպալնին էլ ՌՈՍԻԱ ՄՈԼ կշինի, թաք մտքին տեղ լինի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել