Ակնհայտ է, որ ՄԱԿ ԱԽ-ի՝ այդպես էլ չկայացված որոշումը «կանաչ լույս է վառելու» Իլհամի առջև, որի ԶԼՄ-ներն այլևս սկսել են եղանակի տեսության շրջանակներում մեկնաբանել նաև ՀՀ ողջ տարածքի եղանակային պայմանները՝ փոխելով բոլոր մարզերի ու տեղանունների անունները:
Իհարկե, հիմա կարելի է ՄԱԿ ԱԽ-ին ու գերտերություններին անխնա վարկաբեկել, քննադատել և այլն, բայց փաստն այն է, որ այն օրվանից, երբ Նիկոլն Արցախը հռչակեց՝ Ադրբեջան,Լ աչինն էլ՝ Բաքվի սուվերեն տերիտորիա, Արցախում առկա իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատուն դարձավ «Քաղաքացիական պայմանագիրը»: Նիոլը օբյեկտիվորեն զրկել է նույնիսկ ՀՀ դաշնակիցներին գործուն քայլեր իրականացնելու իրավունքից: Եթե Արցախի հարցը փակված է, և այն դարձել է ընդամենը «Ղարաբաղի տնտեսական գոտի», ապա Բաքվի պահանջ-առաջարկը՝ Աղդամի ճանապարհի վերաբերյալ,օտարի տեսանկյունից միանգամայն իրավաչափ է, իսկ սովամահությունն ու տառապանքը միջազգային հանրությունը դիտարկում է որպես ընդամենն արցախցիների կապրիզների հետևանք, որի համար պատախանատու են հենց իրենք՝ «կապրիզնի» ղարաբաղցիները: Սյամոն էլ է, չէ՞, նույն բանն ասում պարբերաբար: Դե ուրեմն՝ վերջ, բացի կոչերից այլ բանի հույս ունենալ պետք չէ ՄԱԿ-ից կամ ցանկացած այլ կառույցից ու միջազգային իրավունքի սուբյեկտից:
Ապագա կա ապագա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2109
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



