Նիկոլի դեսպան Մարուքյան Էդմոնն է հարցազրույց տվել ու գրեթե տառացիորեն կրկնել իր գաղափարակից ընկեր Սյամոյի՝ օրերս արած այն կոչը, ըստ որի՝ Արցախը պետք է Բաքվի հետ մտնի ուղիղ բանակցությունների կամ երկխոսության մեջ: Սյամոն, մասնավորապես, ղարաբաղյան քաղաքական ուժերին կոչ էր արել մշակել սեփական ծրագիրն ու դրանով ներկայանալ Արդբեջանի առաջ, այլ ոչ թե սպասել ու տեսնել, թե «ով կողքից ինչ կասի»: Էդմոնն էլ հայտարաել է.«Մենք պետք ա խոսանք մեր օրակարգից: Իրավունքի ու անվտանգութան մեր փաթեթը, մեր տեսլականը պատրաստենք, և դա պատրաստի էդ բանակցությունների համար ներկայանանք…: Որովետև ասել, որ քանի որ նրանք ինտեգրացիայի օրակարգ ունեն, բա է՛լ ի՞նչ խոսանք, ի սկզբանե ասենք, որ խոսալու բան չկա, դա, կարծում եմ, ճիշտ մոտեցում չէ. դա ոչ կոնստրուկտիվ լինելու բեռը տեղափոխում է հայկական կողմի վրա»: Իրականում, ըստ Էդմոնի, Ադրբեջանն է, որ ոչ կոնստրուկտիվ է, և այդ մասին Հայաստանն անընդհատ բարձրաձայնում է՝ կատարելով իր պարտավորությունները, իսկ Արցախն էլ պետք է կատարի իր պարտավորությունը՝ Բաքվի հետ երկխոսութան մեջ մտնելով:

Այս երկուսի գաղափարական ընդհանրությունը, բնականաբար, պատահական չէ. Նիկոլի ջեբի «հաֆո» Էդմոնն էլ Սյամոյի մի փոքր «լայց» տեսակն է, որ, ինչպես Սյամոն, ներշնչվում է Նիկոլից:

Այս «խելոքների» կարծիքով՝ Արցախն այնքան «հավ է»,որ աչքերը փակ նման անբարո կտե՞ր կարող է ուտել: Ախր մի տարեկանին էլ պարզ է, որ այս երկուսի մատնանշած ճանապարհն Արցախի համար մահ է: Այդ երկխոսության արդյունքում միակ շահող կողմը Նիկոլն է դառնալու, որ վերջապես սեփական գլուխն ազատելու է Արցախի խնդրից՝այն վերածելով բացառապես Ադրբեջանի նեքին հարցի՝ հարց, որին միջամտելու իրավունք ոչ ոք այս աշխարհում չի ունենալու նույնիսկ այն դեպքում, եթե բոլոր արցախցիներին Իլհամը բանտ ուղարկի: Գուցե ձևի համար այստեղ-այնտեղ Արաբատը ճղճղա կամ ձև անի, բայց գործնականում այդ ճղճղոցները զրոյական արդյունք են ունենալու:

Իսկի հիմա սրանց բանի տեղ դնող չկա, բա ի՞նչ կլինի, եթե էդմոնասյամոյական սցենարը կյանքի կոչվի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել