Արցախում սովի հետևանքով մարդ է մահացել:
Դագաղներով ու պսակներով իշխանության եկած Նիկոլը շարունակում է իրագործել իր մահաբեր ծրագրերը:
Նիկոլի իշխանության մնալը հավասար է Հայաստանի և Արցախի չգոյությանը: Հայաստանի կառավարիչներն այսօր ասֆալտի, նոր ավտոբուսների կամ աղբահանության թեմայով փորձում են քողարկել իրական վտանգները, որոնք շրջապատել են մեզ, շրջապատել են մեր երկիրը:
Նիկոլը դուռ է բացել թուրքական յաթաղանի համար դեպի Հայաստան և Արցախ:
5000-ից ավել նվիրյալները, ովքեր իրենց համար ամենաթանկը` իրենց կյանքը նվիրեցին հանուն իրենց երկրի ապագայի, նա որակեց որպես պարտություն:
Հերոսությունը և սխրանքները որպես դասալքություն և փախուստ որակող այս դավադիր ստահակներն այսօր արդեն մեր 120.000 արցախցիներին են տանում մահվան, սովամահ լինելու, ցեղասպանվելու:
Սրանք ալիևի հետ միասին ծրագրում են արցախահայության ցեղասպանությունը, դա վաղուց ակնհայտ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid04DjZ4NoPf6bRM8tMycjRwHc5SxDKMCYMtXNvQgU42ASnk2obQXTW7XT8VcgLMfwQl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել