Ալենը շարոնակում է ցնցել «Ինստագրամը»՝ ի ցույց դնելով յուր անհոգ ու «ստացված» կյանքի մանրամասները: Այս անգամ էլ Նորվեգիայից է երջանիկ լուսանկարներ հրապարակել արդեն կուսակից Գաբրիելյան Սիսակի հետ՝ ի ցույց դնելու իր ու կուսակից ընկերոջ անհոգությունը:

Երջանիկ են մարդիկ, ոչնինչ չես ասի: Միայն թե հարց է առաջանում՝ ի՞նչն է նրանց այդքան մեծ երջակություն, իսկ կոնկրետ Ալենին անսահման ահոգություն ներշնչում: Պատասխանը, իհարկե, խրթին չէ. նրանք երջանիկ են, քանի որ կարծում են, որ կարողացել են կյանքում ինչ-որ բանի հասնել. կյանքը, ինչպես ասում են, ստացվել է, ու հիմա Հայաստանի ճակատագիրը մյուս ՔՊ-ականների հետ միասին որոշող այս երկուսը բացարձակ երջանիկ են: Բա իրենց պե՞տք է՝ ինչ է լինում Արցախը, ինչ վիճակ է տիրում սահմանին, ինչ հոգսերի տակ է կքած հայ հանրությունը, վաղը Հայաստան լինելու թե՝ չէ: Կարևորը ներկա պահն է, այն ակնթաթը, հանուն որի էլ 2018-ին զավթել են իշխանությունը: Զավթել են, որ նորվեգիաներում կայֆավատ լինեն, որ սելֆիակոխ անեն սեփական հետռույքներն ու իրենք իրենց ծածուկ խոստովանեն՝ «Жить,как говорится, хорошо...А хорошо жить ещё лучше!»:

Էն «գռուզավիկներըը» վերջը տեղ հասա՞ն, ո՞վ գիտի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել