Սնուփ Դոգի հայաստանյան առաջիկա հյուրախաղերի շուրջ բարձրացած սկանդալը նոր թափ է հավաքում: Չնայած նախապես համացանցում հայտնված փաստաթղթերից հայտնի էր դարձել, որ արտիստին Հայաստան բերելու համար իշխանությունները մտադիր են 23 մլն դոլար հատկացնել, ինչի պատճառով, ի դեպ, բարձրացել էր լուրջ բողոք ու աղմուկ, Կառավարության երեկվա նիստում, սակայն, հայտնի դարձավ, որ Նիկոլի բոստանում աճող «Դդում Արայիկը» որոշել է «զադնի դնել». 23 մլն դոլարի փոխարեն ավելի քան 6 մլն դոլար են բյուջեից հատկացնելու, ինչը, նկատենք, ևս չարդարացված մեծ գումար է, քանի որ ինչպես մասնագետներն են պնդում, այս ողջ պատմությունն առավելագույնը 1-1,5 մլն դոլարի հարց է, և ոչ մի ցենտ ավելին, և սա՝ հաշվի առնելով այն բոլոր կետերը, որոնք Կառավարությունը մատնանշել է իր հիմնավորման մեջ. նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այդ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը: Որպեսզի պարզ լինի «ատկատի» մասշտաբը, պետք է նկատի ունենալ, որ իր ելույթների համար Սնուփ Դոգը, օրինակ, որպես աշխատավարձ առավելագույնը 75000-100000 դոլար է պահանջում:

Իսկ հիմա ամենագլխավորը՝ ովքե՞ր են սեփական մոր փորում հայտնված ատկատչիները, ովքե՞ր են այն ընկերութան սեփականտերերը, որ հաջողացրել է նման մասշտաբի «գրանտ» կպցնել Կառավարությունից: Պարզվում է՝ անհատակ միլիոնները տնօրինելու է մոտ 1 ամիս առաջ հիմնադրված «Դոպինգ Սփեյսը», որի 51% բաժնեմասը պատկանում է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս կարգված Պետրոսյան Մակարին, 49%-ը՝ Սիմոնյան Հայկին: Ընդ որում՝ ամենահետաքրքիրն այն է, որ Պետրոսյան Մակարը ոչ այլ ոք է, քան բազմաթիվ անգամ ճամբարափոխ եղած ու քրեական թեմաների մեջ հայտնված ԱԺ նախկին պատգամավոր Պետրոսյան Ալիկի (նույն ինքը՝«ՄԱՊ-ի Ալիկ») որդին՝ մեկը, ով հասցրել է հայտնվել մի շարք քրեական պատմությունների կիզակետում՝ փողերի լվացումից՝ տարբեր մարդկանց նկատմամբ բռնության գործադրման ու ծեծուջարդի դեպքեր՝ այդ թվում՝ «ՄԱՊ»-ի գրասենյակում (2012-ին, 2021-ին): Կարճ ասած՝ մի քրեածին տարր, որը, սակայն, այսօր, փաստորեն, մեծ հարգանք ու վստահություն է վայելում նորհայաստանյան խունտայի շրջանում. եթե չհարգեին ու չվստահեին, սևամորթի հետույքի հաշվին բյուջեից մի քանի միլիոն դոլար գրպանելու հարցը «ՄԱՊ-ի Ալիկի» հետնորդին չէին վստահի: Ի դեպ՝ ընկերության մյուս բաժնետեր Սիմոնյան Հայկն էլ ընդամենը լատինո-ամերիկյան պարեր պարող է, որի՝ ջահել-ջահել միլիոնատեր դառնալու երազանքը, փաստորեն, կյանքի է կոչվելու շարքային հարկատուներիս հաշվին:

Այս անբորայականությունն է՛լ ավելի ակնբախ է արտահայտվում, երբ նկատի ես առնում, թե որտեղ, ինչ կարգի երկրում է այն տեղի ունենում ու ինչ պայմաններում: Հայաստանն այսօր մի պատերազմող երկիր է, որտեղ պետության վարչապետի հրահանգով պատերազմի մասնակից զինվորների հաշմանդամութան կարգ են վերանայում, որ իբր փող խնայեն: Մի ժողովուրդ ենք, որի արցախյան հատվածը նիկոլների անտարբեր հայացքի ներքո ուղղակի սովամահ է լինում: Բա էս վիճակում 6 մլն դոլարը քի՞չ փող է… Ինչ վերաբերում է այսպես կոչված հիմնավորումներին, որոնք Կառավարոթյունը բերել է՝ մարդկանց ականջներից լապշա կախելու համար, ապա դրանք ուղղակի մերկապարանոց են, իսկական թյուրիմացություն. օրինակ՝ նույն 6000 զբոսաշրջիկի մասով ներկայացված հաշվարկը, որոնք իբր պետք է Հայաստան ժամանեն՝ Սնուփին մոտիկից տեսնելու համար, բացարձակ անհեթեթություն է, քանի որ այդ 6000-ն արդեն իսկ Հայաստանում են. տուրիստական սեզոնը բացվել է վաղուց՝ իր հետ Հայաստան զոբասաշրջիկներ բերելով համապատասխան թվով զբոսաշրջիկներ: Այսինքն՝ եթե զբոսաշրջիկներ մանակցեն էլ, ապա դրանք նոր զբոսաշրջիկներ չեն լինելու, այլ լինելու են արդեն իսկ Հայաստան այցելածները: Ի դեպ՝ հետաքրքիր է, որ 50 Cent-ի համերգին մասնակցել էր ընդամենը 5000 հոգի, ինչը նշանակում է, որ 25000 հանդսիատեսի մասին հիշատակումն ուղղակի փուչիկ է: Բայց ում է դա հուզում: Կարևորը ՄԱՊ-ի Ալիկի որդին Հարությունյան Արայիկի համար լրջագույն ատկատ ապահովի, այնքան բտի ու բտվի, որ հագով է՛լ շալվար չճարվի:
Վա՜յ մեռնողին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել