Մոսկվան հաստատել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Կրեմլը ծրագրում է հյուպատոսություն հիմնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ շատ շուտով ՌԴ-ն կարող է նույնիսկ Հյուսիսային Կիպրոսի ճանաչման գրծընթաց սկսել: Հետաքրքիր է, որ ՌԴ-ն հյուպատոսարանի բացումը փորձել է հիմնավորել հումանիտար խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ. իբր Կիպրոսի հյուսիսում ապրող բազմաթիվ ՌԴ քաղաքացիների կյանքն են հեշտացնելու:
Իրականում բերված պատճառաբանությունը, մեղմ ասած, անհամոզիչ է. Կիպրոսի հյուսիսային հատվածի թուրքական բռնազավթման օրինականությունը ճանաչելով՝ Մոսկվան իր խնդիրներն է լուծում Անկարայի հետ՝ երկիր, որը բոլորովին վերջերս խիստ հակառուսական քայլերի էր գնացել՝ մի կողմից ազովյան գլխակերներին արտահանձնելով Զելենսկիին, մյուս կողմից՝ փաստացի «կանաչ լույս վառելով» Շվեդիայի առջև՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:
Ինչպես հայտնի է, օրերս հեռախոսազրոյց էր տեղի ունեցել Պուտինի ու Էրդողանի միջև, հիմա էլ խոսվում է այն մասին, որ այս ամիս ՌԴ նախագահն այցելելու է Անկարա՝ Էրդողանի հետ բնակցելու: Ցավոք, Հյուսիսային Կիպրոսի շուրջ ընթացող պրոցեսներից կարելի է եզրակացնել, որ Կրեմլում որոշել են Թուրքիայի նկատմամբ որդեգրած խիստ մեղմ, իսկ ավելի հաճախ պարտվողական քաղաքակնությունը շարունակել՝ փոխարենը «ձեռքը սեղանին խփելու», Անկարային իր տեղը ցույց տալու:
Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է հայտնվել զոհասեղանին: Գուցե Մոսկվան փորձի սակարկման առարկա դարձնել Արցախի հարցը՝ այն թուրքերի վրա հնարավորնինս թանկ գնով ծախելու: Չնայած բացառված էլ չէ, որ կովկասյան ճակատում զիջումների չգնալու համար է, որ Մոսկվան պլանավորել է հյուապտոսություն բացել Կիպրոսի բռնազավթված հատվածում՝ այս անգամ էլ այդկերպ վարձահատույց լինելով Էրդողանին նրա հարաբերական լոյալության համար:

Իհարկե, Մոսկվան լավ օրից չէ, որ թուրքերի հետ փորձում է ցանկացած գնով լեզու գտնել, բայց Կրեմլում պետք է հասկանան, որ գործ ունեն մեկի հետ, որն ուղղակի սահմաններ չի ճանաչում. այսպես շարունակվելու դեպքում վաղն Էրդողանը կարող է Կրասնոդարն էլ ուզել՝ Թաթարսատնն էլ հետը, ու թող փորձեն ռուսները «չէ» ասել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել