Հարցին՝ չե՞ք կարծում, որ իշխանությունների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ այսօր Բաքուն կարողանում է հիմնավորել Արցախի բլոկադայի փաստը, Աղազարյան Հովիկն արձագանքել է. «Իշխանության քաղաքականությունը բերեց նրան, որ գրեթե տարանջատված են Հայաստան-Ադրբեջան խնդիրները Արցախ-Ադրբեջան խնդիրներից»: Միաժամանակ իրականությանը վարդագույն ակնոցներով նայել ջանացող Հովիկը հավելել է, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ապա երկու կողմերն էլ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու են, իսկ ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա, ըստ Հովիկի, Հայաստանն աջակցում է արցախցիների՝ սեփական ինքնորոշման համար մղվող պայքարին, որը կապ չունի Բաքվի տարածքային ամբողջականության հետ:
Հովիկն իր կարճ խելքով մարդկանց փորձել է էշի տեղ դնել. Ադրբեջանը երբեք Արցախի խնդիրը Հայատանից անջատ չի դիտարկել ու չի դիտարկելու, սա փաստ է: Մյուս կողմից՝ իշխանությունների քաղաքականությունը հանգեցրել է ոչ թե խնդիրների՝ միմյանցից հստակ տարանջատման, ինչպես պնդել է սափրագլուխ ՔՊ-ականը, այլ ընդամենն Ադրբեջանի կողմից Արցախի անպատիժ բլոկադային, խնդիր, որի լուծումը ՔՊ-ն տեսնում է սեփական պատասխանատվությունից դուրս՝ պրոբլեմը բարդելով կա՛մ ռուսների, կա՛մ Արևմուտքի, կա՛մ էլ ասենք այլմոլորակայինների վրա, ինչի հետևանքով ոչ միայն որևէ մեկը գործուն քայլեր չի ձեռնարկում՝ փրկելու Արցախը սովից, այլև Հայաստանն է օրեցոր սպառվում՝ վերածվելով կատարյալ «չմոյի»:
Ինչ վերաբերում է միմյանց տարածքային ամողջականության ճանաչման միջոցով Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությանը, ապա Նիկոլն էլ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հանգեցնելու է ոչ թե խաղաղութան, այլ ՀՀ-ի ու Բաքվի միջև լայնածավալ պատերազմի. Բաքուն Արցախի թեման կփակի, կանցնի Հայաստանի մարզերի մեծ մասի կլանմանը՝ սահմանափակելով Հայաստանը մի քանի հազար քկմ-ի սահմաններում:

Տեսնես այդ ժամանակ ի՞նչ է ասելու դոլիխոկեֆալ այս ՔՊ-ականը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել