Իր քաղաքական «ապանենտներին» հայտարարելով ուղեղից հիվանդ՝ Սյամոն վստահեցրել է, որ իր անընդհատ խոսելու պատճառը պատերազմի կանխումն է: «Անընդհատ խոսում եմ, անընդհատ իմ քայլերով ցույց եմ տալիս, որ ես չեմ ուզում, որ էդ պատերազմը լինի, բայց չեմ էլ ուզում՝ նվաստացած լինեմ»,-հայտարարել է Սյամոն՝ հերքելով պատերազմ հրահրելու ցանկություն ունենալու վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքները:

Սյամոն ինքն իրեն գերագնահատել է. կարծել, թե Իլհամի կամ Էրդողանի պլանները խաթարել կարող է Սյամոյի ասել-խոսելը, ուղղակի հիմարություն է: Բայց ինչո՞ւ է նա դա արել, նարցիսի՞զմը, թե՞ հանրային կարծիքը մանիպուլացնելու մոլուցքն է դրա պատճառը: Թերևս գործ ունենք դրանց յուրատեսակ միքսի հետ. մի կողմից՝ նրա խոսքում արտահայտվել են սյամոյական նարցիսիզմին բնորոշ գծերը, մյուս կողմից՝ նա ցանկացել է հանրության մոտ ստեղծել խաղաղարարի տպավարություն՝ կարծելով, թե եթե մարդիկ չեն ուզում մեռնել, ապա միայն դա բավարար է, որ տրվեն իր իլհամասիրական քարոզչությանը: Մինչդեռ հեռատես մեկը լինել պետք չէ՝ հասկանալու, որ Սյամոյի առաջարկած երկխոսութան բանաձևն իրականում անվերապահ կապիտուլյացիա է, որին հաջորդելու է հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր արցախցիների ձերբակալությունը Բաքվի ռեժիմի կողմից՝ ասենք «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու հիմքով:

Սյամոն իրականում թքած ունի հետևանքների վրա և պարզապես կատարում է իր ագենտուրային պարտավորությունները՝ անիրատեսական, վտանգավոր իդեաներ սերմանելով գոյաբանական ճգնաժամի մեջ հայտնված արցախցիների սրտերում ու գլուխներում՝ փաստացի տեղեկատվական պատերազմ վարելով սեփական ժողովրդի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել