Եթե որևէ մեկին թվում ա, որ մենք չենք կարող գնալ ու Արցախի ճանապարհին լայվ մտնել ու ասել, որ եկել ենք այստեղ, որպեսզի անցակետը բացվի` սխալվում ա: Պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ դա անիմաստ կապիկություն ա լինելու, իսկ մենք էլ կապիկ չենք: Անցակետը բացելու բանալին գտնվում է Հանրապետության հրապարակի Կառավարության շենքում: Ու այդ բանալիին տիրանալու համար պետք է հեռացնել կապիտուլյանտին, իսկ մնացածն էժան շոու ա, կրկես ա:
Կանգնել ասել, թե բա Նիկոլի դեմ մենք բան չունենք, մենք կռված տղերք ենք, մեր համար կարևորն էն ա, որ Բերձորի ճանապարհը բացվի, ոչ այլ ինչ է, քան ստորություն արցախահայության հանդեպ, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանն ա բացեիբաց հայտարարել ու հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Հետևաբար, եթե Նիկոլի դեմ բան չունեք, ուրեմն էս ամեն ինչը համակարգվում ա պետական մակարդակով ու անձամբ Նիկոլի կողմից: Կռված տղեն լավ գիտի, թե ոնց ա հանձնվել ամեն ինչ ու իրական կռված տղերքն, առանց բացառության, Նիկոլին անվանում են` բոզի տղա: Սա էլ որպես ի գիտություն:
Հ.Գ. Ի դեպ, տենց «կռված» տղերք էլի ենք տեսել` Քարվաճառն ու Ջրականը չէին տարբերում իրարից: Վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր անկեղծ մղումներ ունեն ու ցանկանում են, որ բացվի «կյանքի» ճանապարհը, բայց տղերք, էն մարդիկ, ովքեր ձեր դիմաց են կանգնած, իրենց գլխի ետևում այլոց ականջներ են երևում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02hZFrJjnQJzd4sYJCXHfDDGKRMSDHoQGEez4EoJEuN1VynHTNviWmWaK3f79CBeFzl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել