ԲՀԿ-ում այդպես էլ հետ չվարժվեցին անձնական կարծիքներ հայտնելուց՝ կուսակցական դիրքորոշման պայմաններում: Մինչ ողջ հայ հասարակությունը եռ է գալիս Մաքսային միությանն անդամակցելու անակնկալ որոշման պատճառով, ԲՀԿ-ից հնչող «անձնական կարծիքները» հակասում են միմյանց, իսկ կուսակցության դիրքորոշման մասին դեռ ոչ ոք չի էլ հայտնել:
Հայտնի է, որ այս լուրը ողջունել ու աջակցել է ԲՀԿ նախագահ Ծառուկյանը, բայց օրինակ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ եվրոպացիների կողմից հնչող կշտամբանքները միանշանակ համարժեք են, որովհետեւ մի գործընկերոջ հետ 4 տարի ամենօրյա ռեժիմով բանակցություն ենք վարում՝ բացարձակապես այլ տնտեսական ռեժիմին միանալու վերաբերյալ, ու 4 րոպեում 180 աստիճանի շրջադարձ է կատարվում։
Զոհրաբյանի համար եվրոպացի մեր գործընկերների արձագանքը հասկանալի է, բայց խմբակցությունը դեռ պետք է քննարկի այս հարցը, երբ կունենան համապարփակ տեղեկատվություն:
Դե իսկ Ծառուկյանի հայտարարության մասին էլ Զոհրաբյանն ասել է. «ԲՀԿ առաջնորդը խոսել է Ռուսաստանի՝ որպես մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների մասին։ Միգուցե, Մաքսային միությունը շատ ավելի բարենպաստ տնտեսական ռեժիմ է Հայաստանի համար, բայց սա այն դեպքն է, որ «միգուցե»-ներով չպիտի առաջնորդվել»:
Այլ կերպ ասած, Նաիրա Զոհրաբյանը մեղմ ակնարկել է, որ Ծառուկյանը չգիտի, թե ինչ ա ասում, հլա դեռ կքննարկենք, նոր կերևա:ՃՃՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: