Աղազարյան Հովիկն է մեկնաբանել ԱՀ նախագահի հարցազրույցը՝ հավատացնելով, որ իրականում Հարությունյանի անհանգստություններն անտեղի են: «Հայաստանի այսօրվա իշխանությունները 2018 թվականից հետո Արցախի հարցի հետ կապված որևէ բան արե՞լ են՝ առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու։ Չկա՛ նման բան, ոչ էլ կարող է լինել»,-մասնավորապես՝ պնդել է Աղազարյան Հովիկը լրագրողի հետ զրույցում:

Հովիկն իր տեսակե՞տն է լոկ արտահայտել, ինչպես սիրում է հաճախ նշել, թե՞ նրա այս կարծիքը կիսում են նաև մյուս ՔՊ-ականներն ու հենց Նիկոլը: Խնդիրն այն է, որ եթե Աղազարյան Հովիկի հայտարարությունը ոչ թե մանիպուլյացիա է, այլ՝ իրականություն, ապա պետք է արձանագրել, որ նա լրջագույն մեղադրանք է ներկայացնում 2018-ից ի վեր Արցախը ղեկավարած բոլոր անձանց ու պնդում, թե Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը կամ ասենք սեփական կետից բանակցություններ սկսելու մասին խոսքերը նախապես համաձայնեցված են եղել Արցախի իշխանությունների հետ: Դա այդպե՞ս է: Եթե այդպես է, ապա նշանակում է, որ Արցախի ներկայիս վիճակի համար Նիկոլից բացի լրջագույն մեղավորություն ունեն նաև արցախյան իշխանությունները, իսկ եթե, այնումանայանիվ, Աղազարյան Հովիկը «հովիկաղազարյանություն» է արել՝փրկելու համար Նիկոլի հետույքը, ապա պետք է հերքվեն նրա հայտարարությունները, և այն էլ՝ շատ արագ:

Չնայած Հովիկին ով է բանի տեղ դնում, որ մի բան էլ հերքեն կամ հաստատեն նրա ասածները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել