Արայիկ Հարությունյանի «երկար սպասված» հարցազրույցը վեջապես կայացավ, ու չնայած ակնկալիքները շատ էին՝ ինչ-որ նոր բան լսելու, բայց այդպես էլ այդ ակնկալիքները չիրականացան. Հարությունյանին ինչ-որ բան լրջորեն կաշկանդում է, և հարցն էլ այն է, թե ի՞նչ:

Ակնհայտ է՝ Նիկոլն էր շնչում ծոծրակին՝ թույլ չտալով լիարժեքորեն արտահայտվել բանախոսին: Եվուրեմն՝ ինչո՞ւ է Նիկոլի շունչն այդքան կաշկանդիչ Արայիկ Հարությունյանի համար:

Ցավալի է, բայց՝ փաստ՝ Հարությունյանը նախևառաջ մեծահարուստ է ու հետո միայն՝ Արցախի նախագահ՝ չհաշված, իհարկե, Նիկոլի ծրագրի տակ մտնելու նրա որոշումը, որի հետրևանքով է, որ այսօր այս օրին է հասել Արցախը: Ավելին՝ վերջին շրջանում նա իր ունեցվածքի մի ահռելի մասը տեղափոխել է հենց Հայաստան՝ իր մասնակցությունը բերելով ոչ միայն երկրում թափ ստացած շինարարական բումին, այլև ասենք ձեռք բերելով Ծառուկյանի գազալցակայանների ողջ ցանցը: Ասել կուզի՝ վերածվել է Նիկոլից լրջագույն կախվածություն ունեցող մի բիզնեսմենի, որի համար Արցախում ունեցած պաշտոնը ընդամենը ձեռքի հետի գործ է: Արդարանալու տեղ, իհարիե, նա կգտնի՝ մատնացույց անելով ասենք աշխարհաքաղաքական ուժային կենտորնների կապրիզները, բայց ակնհայտ է, որ այդ արդարացումները ստեղծված իրավիճակում երկրորդական են. Արցախում սով է, երեխաներն ուտել են ուզում:

Իդեալական տարբերակ կլիներ, իհարկե, Արայիկ Հարությունյանի հրաժարականը, բայց Հարությունյանը կարծես թե մտադիր չէ կասկածի տակ դնել իր ու սեփական աթոռի միասնությունը՝ անկախ ամեն ինչից. Նիկոլին, ըստ երևույթին, դեռ նա պետք է, դեռ տեղ կա՝ օգտագործելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել