44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին բախվել են անտարբերության պատին. նրանց փորձերը՝ ինչ-որ կերպ հանդիպելու Անդոնին, ապարդյուն են անցել: Ստիպված են եղել հանդիպել Սիմոնյան Ալենին, որի զանգերին Անդոնը նույնպես չի պատասխանբել՝ իմանալով, թե ինչու է Ալենը զանգում իրեն: Ծնողները խոստացել են՝ երկուշաբթի օրը գալու են և այնքան ժամանակ նստեն ԱԺ ընդունարանում, մինչև հանդիպեն Անդոնի հետ:
Անդոնի դրսևորած կեցվածքն իսկ և իսկ թրքաբարո է. արհամարհել պատերազմի մանակիցների ծնողներին կարող է միայն այն սուբյեկտը, որը չի գնահատում հայի թափած արյունն ու վիշտը, միայն նա, ում համար Իլհամի բարձր տրամադրությունը կյանքի նպատակ է դարձել:
Ընդհնարապես անհետ կորածների ու գերեվարվածների ծնողներն այսօր բացարձակ անտերության են մատնված: Նրանք սեփական մաշկի վրա են զգում այն պետության անտարբերությունը, որտեղ ասիչներից մեկն էլ Անդոնն է դարձել՝ արարած, որի զբաղեցրած պաշտոնն առնվազը պետք է պարտադրեր մի փոքր ավելի ուշադիր գտնվել ծնողների ցավին,այլ ոչ թե աղ ցանել նրանց վերքին. անդոնների անտարբեր կեցվածքը կարող է միայն խորացնել այն հուսահատությունն ու հիասթափությունը, որի ճիրաններում այսօր գտնվում են հարյուրավոր ու հազարավոր ծնողներ, ինչն ուղղակի խայտառակություն է:
Ոչ մի անբնական բան Անդոնի պահվածքում չկա. նա բնական անբարոյական է, իսկ բնական անբորայականները չեն կարող մարդկանց մխիթարել:



