Հարցին՝ եթե իսկապես իշխանությունը փողոցում նետված է, ապա դուք և՞ս պատրաստ չեք իշխանություն վերցնել՝ կրելով պատասխանատվություն, Սյամոն ասել է՝ միշտ պատրաստ է վերցնել պատասխանատվություն: «Բայց առաջից ես ուզում եմ՝ նրանք, ովքեր պայքարում են հանուն պայքարության, պայքարեն, տեսնենք՝ ինչ ա դառնում, հետո: Թե չէ ինձ վերջում ասում եք՝ դավաճան ա…»,- ասել է Սյամոն՝ վստահեցնելով՝ իրենք ձեռնպահ են «էս պահին»:
Սյամոն, իհարկե, ներկայիս պայքարի թշնամին է, քանի որ եթե այդ պայքարը հաջողում է, ապա նա արցախյան քաղաքական դաշտից ինքնաբերաբար ֆուկ է լինում: Ահա սա հասկանալով է, որ Սյամոն ամենօրյա ռեժիմով ջանում է կոտրել արցախցիների պայքարի ոգին՝ ներշնչելով, թե հանուն հայկական Արցախի մղվող պայքարն ապագա չունի: Սյամոն, իհարկե, մեծահոգություն չի դրսևորում, երբ հրաժարվում է իշխանություն վեցնել, քանի որ շատ լավ հասկանում է, որ նախ՝ իրեն դրան մոտ թողող չկա այս պահին, երկրորդ՝ գիտակցում է, որ քանի դեռ արցախցու ոգին ամուր է, վճռակամությունն էլ՝ անսասան, իր կողմից գովազդվող իլհամահաճո գաղափարները չեն կարող ծիլեր տալ, և եթե այս վիճակում հանկարծ իշխանություն վեցնի, ապա ստիպված է լինելու սեփական ձեռքերով խեղդել բոլոր այն արցախցիներին, որոնք անհանգստացնում են Իլհամին, իսկ դա բավական բարդ գործ է:
Սյամոյի երազանքը արցախցիների մոտ խորը հիասթափության առաջ գալն է: Նրան պետք է պայքարից հիասթափված, հոգեպես հյուծված ու հուսահատված արցախցի, որպեսզի եթե իշխանություն վերցնի, կարողանա ազատորեն ադրբեջանական ապրանքներով կերակրել-թունավորել մարդկանց, իսկ հետո՝ ադրբեջանացնել նրանց, բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել Սյամոյին, եթե փետով ծեծես էլ, իշխանությանը մոտ չի գա:
Արցախցու պայքարն ուղղված է այսօր ոչ միայն թուրքերի, այլ նաև սյամոների դեմ, որոնք հաճախ շատ ավելի վտանգավոր են, քան ինքը՝ թշնամին:



