Մինչ Անդոնի հանձնաժողովում ընթանում է Տոնոյանի «վերամշակման» պրոցեսը, ԲԴԽ-ից ստացվել է հաղոդրագրություն այն մասին, որ, այնուամենայնիվ, Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել՝ չնայած Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել էր նոր քննության:
Անկասկած է, որ Տոնոյանի նկատմամբ կայացված այս որոշումը բնավ պատահականության կամ օրինապաշտության դրսևորում չէ. Անդոնի խաղն է, որի նպատակը Տոնոյանի իմիջը չփչացնելն է: Խնդիրն այն է, որ եթե դատարանը որոշեր արդարացնել Տոնոյնաին ու նրան տուն ուղարկեր, իշխանությունների հետ կնքած նրա գործարքն անհնար կլիներ սքողել. եթե մեկը կարծում է, որ բանտարկված մարդուն պետության հետ համագործակցության մղելը շատ բարդ բան է, ապա նա կյանքից ուղղակի կտրված է:
Իսկ պետությունը տվյալ պարագայում Անդոնն է, ուստի «պետության հետ համագոծակցության» տակ պետք է հասկանալ համագործակցություն՝ Անդոնի հետ: Եվ ահա Անդոնը, որ խնդիր ունի՝ իր «ցիրկը» հնարավորինս ճշմարտանման բեմադրելու, հասկանում է, որ եթե հենց հիմա Տոնոյանին դատարանն արդարացներ, ապա անհնար կլիներ հանրությանը համոզել, թե իբր Տոնոյանը վերջին ճշմարտությունն է բարբառում Անդոնի «կաբինետում»: Ուստի, ըստ երևույթին, փոխադարձ համաձայնութամբ որոշում է ընդունվել մի փոքր առկախել նրա՝ դեպի ազատություն ելքի պրոցեսը և դրան թափ հաղորդել ոչ հեռու ապագայում:
Բոլոր դեպքերում անզեն աչքով իսկ տեսանելի է, որ Տոնոյանը բերանը բացում-փակում է Անդոնի հրահանգով: Գործարքի փաստը կասկածից վեր է,և ուղղակի հիմա մնում է սպասել, թե երբ է ավարտվելու այս շոուն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2046
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել