Անդոնը լրագրողների հետ զրույցում հանդես է եկել հերթական աբսուրդային հայտարարությամբ՝ Տոնոյանին որպես քավության նոխազ ներկայացնելով: Նա, մասնավորապես, հայտարարել էր, թե Տոնոյանը, ցանկանում է բոլորի մեղքերն իր վրա վերցնել, ոչ միայն Նիկոլի, այլև Քոչարյանի ու Սերժ Սարգյանի, նույնիսկ շարքային քաղաքացիների, որոնք նույնպես, ըստ Անդոնի, մեղավորություն ունեն պատերազմում արձանագրվածի հարցում:
Ի՞նչ է պատահել Անդոնին, մի՞թե նա սիրահարվել է: Համաձայնեք, որ միայն ինչ-որ մեկի հանդեպ նուրբ, անբացատրելի զգացմունքներ տածող մեկը կարող է այդ մեկին որպես անմեղ զոհ ներկայացնել՝ հռչակելով նրա վարքն էտալոնային: Սա վկայումէ մեկ բանի մասին՝ Անդոնը գոհ է Տոնոյանից, այն հայտարարությունների բովանդակությունից, որոնք հնչել էին օգոստոսի 1-ին Ադոնի սիրո օբյեկտի շուրթերից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Տոնոյանն անքակտելիորեն դարձել է անդոնային դավադրութան մի կարևորագույն մասնակից՝ շուտափույտ ազատության դիմաց իրականութությունը խեղաթյուրող:
Ինչ վերաբերում է Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մասին Անդոնի հայտարարություններին, ապա դրանք այնքան ճղճիմ են ու փոքրոգի, որ չարժե դրանք նույնիսկ մեկնաբանել: Թերևս գործ ունենք ընդամենը նիկոլահաճո հերթապահ հայտարարության հետ, որի համար Անդոից «աչոտ» ուզելու դեպքում վերջինս դառնալու է «բեզաչոտնիկ»: Իսկ թե ով է «բեզաչոտնիկը» նույնիսկ սեփական քուչում, հայտնի է բոլորին…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2045
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել