Mediahub.am-ը գրում է․

Երևանի Պարոնյան և Պռոշյան փողոցներում առավոտվանից անվտանգության լայնածավալ միջոցառումներ են։

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ  ցուցակը ներկայացնելու նպատակով այսօր դրամահավաք երեկո  է նախատեսված։ 

Դրամահավաքը «Դվին» հյուրանոցում է, կմեկնարկի ժամը 18։00-ին։ 

Նշենք, որ MediaHub-ի տեղեկություններով՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին աջակցող հավաքին ներկա է լինելու նաև  Նիկոլ Փաշինյանը։

Դրամահավաքի անցկացման տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել