Հետաքրքիր տեղեկություններ են ստացվում Սյամոյի արցախյան արկածներից, որոնք բացահայտում են այն, թե հատկապես որ ուղղութամբ է «Իժոն» իր ջանքերը կենրտորացրել: Մասնավորապես՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու վերաբերյալ քարոզին զուգահեռ նա մեկ այլ թեզ էլ է «կպած» առաջ տանում՝ այս անգամ իր նեղանձնային շահերի տեսանկյունից շատ ավելի առարկայական բնույթ կրող. մարդկանց համոզում է, թե ադրբեջանցիների հետ «համատեղ կյանքում» ամենահարմար թեկնածուն հենց ինքն է, քանի որ ադրբեջանցիների հետ հարաբերություններում միակ «ճկուն թեկնածուն է» և չի վախենում նրանց հետ շփումներից:

Կարճ ասած՝ Սյամոն հայտարարում է, որ Արդբեջանին Արցախի ինտեգրացիային այլընտրանք չկա, իսկ այդ դեպքում միակ փրկությունն արցախցիները պետք է տեսնեն հենց իր անձի մեջ, իրեն ապավինեն ու հնազանդվեն:

Սյամոն, հասկանալով, որ ներկա իրավիճակում ինքը ոչ մի շանս չունի ինչ-որ բանի հասնելու, հիմա էլ կեղծ «մուտիտներով» է մարդկանց ֆռռացնում ու իր անձի հանդեպ իբր սիմպատիա կորզում: Նրա միակ հույսը, փաստորեն, Արցախի ադրբեջանացումն է, իսկ ամենամեծ հանցանքն էլ այն, որ ամեն գնով ջանում է արցախցիների շրջանում Ադրբեջանի ռեկլամն անել՝ պնդելով, թե թուրքի գրկում կյանքը կթվա շոկոլադ: Այդպիսով Սյամոն փորձում է կոտրել արցախցիների դիմադրողականությունն ու սին հույսեր ներշնչել:

Այնինչ միակ մարդը, որը շահելու է Արցախի ադրբեջանականացման դեպքում, հենց ինքն է լինելու. արդեն ծրագրել է՝ ինչպես է Արցախի սոկերը քաշելու, ինպես է թուրքի հետ ձեռք ձեռքի տված Արցախը քանդելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել