Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հանգուցալուծումը, Սյամոն պատասխանել է, թե իր կողմից իրավիճակին ցանկացած միջամտություն սխալ կընկալվի արցախցիների կողմից. կարող են մեղադրել պայքարին խոչընդոտելու համար: Ուստի, ըստ Սյամոյի, ինքն ունի բավարար նյարդեր ու ժամանակ՝ հանդուրժելու արցախցիների համառությունը, բայց հենց որ հասկանան, որ այլ ելք չկա, քան Բաքվի հետ երկխոսությունը, ինքը կգա ասպարեզ: «Իմ ճակատագիրն էլ էդ ա. միշտ տենց է էղել, վերջում ա ինձ հասնում, երբ որ բոլորը ձեռքները բարձրացնում են»,-մասնավորապես տրտնջացել է Սյամոն` Պետրոսի եթերում:

Սյամոն իզուր է բողոքում ճակատագրից. ամեն մարդ ինքն է կերտում սեփական ճակատագիրը, ու եթե Սյամոյին բաժին է հասել նման դժբախտ կյանք, ապա խնդիր պետք է տեսնել ոչ թե ինչ-որ վերացական բաներում, այլ՝ սեփական վարքում ու թողած հետագծում: Սյամոն իսկապե՞ս հույս ունի, որ արցախցիները երբևիցե պետք է խնդրեն իրեն առաջնորդել, ուղղորդել, եթե միակ տեղը, որտեղ Սյամոն առաջնորդելու է մարդկանց, Ադրբեջանն է` Իլհամի հայաթը:

Դա երբեք տեղի չի ունենալու, քանի որ արցախցիներից և ոչ ոք սուիցիդալ հակումներ չունի: Արցախցին մտադիր չէ ծնկի գալ թուրքի առաջ՝ անկախ Սյամոյի ունեցած բիզնես պլաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել