Հայտարարելով, որ բոլոր նախկինները պետք է դատվեն՝ Սյամոն Նիկոլից առաջ եղած բոլոր իշխանություններին մեղադրել է Արցախի հանրաքվեն տասնայակներ տևած բանակցությունների հետևանքով զրոյացնելու համար: «Նրանք դրա մասին պետք ա մտածեն, նոր գաղափարներ պետք չի տան»,-հայտարաել է նախկիններին ձերբակալելությամբ սպատռնացող Սյամոն՝ Արցախի համար պայքարողներին «դելիտանտ» հռչակելով:
«Դիլետանտ»-ը «դելիտանտ» արտասանող Սյամոն, որ, փաստորեն, կատարյալ տգետ մեկն է, նիկոլաբարո կերպով խեղաթյուրել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների էությունը:
Տեղի էր ունեցել հետևյալը՝ ԽՍՀՄ-ի ներքին բոլոր օրենքներին հավատարիմ մնալով ու այդ օրենքներով ընձեռնված համապատասխան գործիքակազմից օգտվելով՝ Արցախում անցկացվել էր հանրաքվե, որի արդյունքները, սակայն, աշխարհը չէր ճանաչում: Այսինքն՝ եթե ԽՍՀՄ նախկին հանրապետությունների անկախացումը ճանաչում էին, ապա Արցախինը՝ ոչ: Բանակցությունների ողջ նպատակը հենց այդ հանրաքվեի իսկությունը ճանաչել տալն էր կամ գոնե համապատասխան հարաբերակցությամբ նոր հանրաքվեի անցկացումը, որի արդյունքը, բնականբար, նախորդ հանրաքվեից չէր տարբերվելու. հայերը ջախջախիչ մեծամասնություն էին: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ոչ թե զրոյացնում էին Արցախի հանրաքվեն, այլ՝ պայքարում դրա լեգիտիմությունն աշխարհին ապացուցելու համար: Այն կեղծ թեզը, որը Սյամոն ներկայացրել էր «Հ1»-ի եթերում, իրականում նիկոլական քարոզչամեքենայի արտաթորանք է, որի նպատակը Արցախի հանձնման պատասխանատվությունը նախկինների վրա բարդելն է:
Դե Սյամոն այլ բան չէր էլ կարող ասել, քանի որ նա միայն մի բանի մասին է երազում՝ «Ղարաբաղի տնտեսական գոտում» Իլհամի կողմից սատրապ կարգվելու, որ ժողովրդին կեղեքի:



