Մինչ Հայաստանից՝ Լաչինի միջանցք հումանիտար բեռների կուտակմանը զուգահեռ Բաքուն զորքեր է կենտորնացնում նույն վայրում, Իլհամի տուզիկ Սյամոն Պետրոսի եթերում կրկին հնչեցրել է իր ադրբեջանահաճո թեզերը՝ անիմաստ համարելով Հայաստանից 400 տոննա հումանիտար բեռն Արցախ մտցնելու փորձերը: Սյամոն, մասնավորապես, հիացմունքով հիշեցրել է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, որ հայկական կողմի ջանքերը ընդամենը պրովոկացիա են ու ոչնչի չեն հանգեցնելու:

Ադրբեջանիցները, փաստորեն,«յուղ են քսել» Սյամոյի սև սրտին ու Արցախում գործող իրենց 5-րդ շարասյան առաջնորդ «Իժոյին» ամոթով չեն թողել. Սյամոն չի դադարում կրկնել, որ Լաչինն Աղդամով փոխարինելն այլընտրանք չունի, իսկ թուրքերի հետ երկխոսությունը կենսական անհրաժեշտություն է հայ ժողովրդի համար:

Արցախցիներն իրենց հողում ինչպե՞ս են հանդուրժում այս թուլատին, մեկը կասի՞: Ինչպե՞ս Ալիևին հաջողվեց «վերբովկա» անել Արցախի առաջին պատերազմում լուրջ ավանդ ներդրած Սյամոյին ու նրան այնպես պատվազրկել,որ նույնիսկ քուչի խուժաններն են սրա ֆոնին կույսեր թվում:

Փաստորեն՝ Սյամոյին ուրախություն է պարգևում Ադրբեջանի անդրդվելիությունը, նա ցնծում է արցախահայերի սովամահ լիելու փաստից ու երևի թուրքերին գաղտնի կապի միջոցով զեկուցում, թե ինչպիսի տառապանքներ են նրանք հաջողությամբ պարգևում իր իսկ ժողովրդին: Հիմա սա հա՞յ է, թե՞ զտարյուն ազերի…

Որ հայ լիներ, Նիկոլի ու Աննայի մեջտեղում կհայտնվե՞ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել