Երկար ժամեր տևած իր անբովանդակ ասուլիսում Նիկոլը, ըստ էութան, ազգային-պետական դավաճանության մեղադրանք է ներկայացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հայտարարելով.«Էդ որ էդ Լաչինի միջանցքի երթուղին առանց Հայաստանի իշխանության հետ համաձայնեցնելու գնում, փոխում, պայմանավորվում էին, Հայաստանի իշխանությանը դնում փաստի առաջ, բա էդ ժամանակ չէի՞ն հիշում, դավաճա՞ն էինք, ի՞նչ էինք, բա էդ ժամանակ ի՞նչ էին մտածում»:
Նիկոլի հայտարարությունն ունի՞ իրական հիմքեր, թե՞ սա հերթական մերկապարանոց մեղադրանքներն են՝այլոց հասցեին՝սեփական դավաճանությունն ու կապիտուլյանտական էությունը քողարկելու, մեղքն այլոց վրա բարդելու: Սա, պետք է նկատել, բավական լուրջ մեղադրանք է՝ ուղղված նստացույցի դուրս եկած ու ՄԱԿ ԱԽ-ին ուղերձով դիմած Արայիկ Հարությունյաին. ստացվում է՝ ներկայիս ողբերգական իրավիճակի հիմնական մեղավորը հենց նա է, քանի որ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ճանապարհ է փոխել՝ վստահելով թուրքերի խոստումներին:
Արայիկ Հարությունյանը չի կարող անարձագանք թողնել Նիկոլի մեղադրանքները. կա՛մ պետք է հերքի ու կշտամբի՝ փրկելով իր համբավը , կա՛մ, եթե թողնում է անարձագանք, ուրեմն հաստատում է, որ Նիկոլը ճիշտ է, իսկ եթե Նիկոլը ճիշտ է, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի՝ առնվազը հրաժարական ներկայացնելով:
Գնդակը, ինչպես ասում են, Արայիկ Հարությունյանի դաշտում է…



