Օգնեմ ընկերներիս: Վստահ եմ՝ շատերդ խնայել եք նյարդերը՝ չհետևելով Հայաստանի վաճառքը կազմակերպող խունտայի պարագլխի՝ բացահայտ ստերով համեմված ելույթին:
Եվ այսպես: Բացահայտ ու թաքնված ի՞նչ ուղերձներ հղեց վարչապետի աթոռն զբաղեցնող շարքային կեղծարարն իր հերթական «ասուլիսի» ընթացքում: Փորձեմ շարադրել հստակ, հակիրճ ու պարզ.
1- դուք՝ Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր կոչվածներդ, չեք հասկանում ինչ բան է պետությունը, վերջին 30 տարում եղել եք տգետ, զբաղվել եք ֆիդայական երազախաբությամբ, կենացասածությամբ, իսկ քաղաքականապես հասունը ես եմ ու իմ մանկապարտեզ կուսակցությունը,
2- Լեռնային Ղարաբա՛ղ (ամբողջ ասուլիսի ընթացքում նա այդպես էլ չարտաբերեց Արցախ բառը), գլխիդ ճարը տես, գնա՛ բանակցիր բաքվի հետ,
3- «մեր շահեր» հասկացության մեջ մտնում է միայն ՀՀ-ն, առանց Արցախի, իսկ եթե ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պատերազմ լինի, մենք, հավանաբար, փորձենք բանակցելով դա դադարեցնել,
4- ՀՀ-ն փող չունի արցախցիներին ՀՀ տարածքում ընդունելու, թող մնան իրենց «ծննդավայրում», բայց ադրբեջանի կազմում,
5- աշխարհը փոխվում է, Հայաստանը դարձել է գործիք, նույնիսկ Արևմուտքը չի ցանկանում կատարել իր խոստումները, իրավիճակից դուրս գալու ելքը՝ մեղքը ՀՀ և Արցախի նախկին էլիտաների վրա գցելն է:
6-.......
7- ......
10- .....
Ի պատասխան....
1- Եթե դու 29.800 քկմ-ի վարչապետն ես, հրաժարվել ես Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ուրեմն իրավունք չունես գրչի հարվածով որոշել այլ պետության՝ Արցախի քաղաքական ու անվտանգային ճակատագիրը,
2- միջազգային հանրությունը երբեք Արցախը չի ճանաչել ադրբեջանի կազմում մինչև քո ու քո թրաշագառնուկների հրապարակային հայտարարություններն ու քայլերը. դու շարքային ստախոս ես,
3- Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ՝ զանգովի արդարադատությունից մինչև քաղբանտարկյալներ,
4- մինչև 29.800 քկմ պահպանելը, աշխատիր պահել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը. «#ՀայաՔվեն» չի վերաբերվում ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչմանը, այլ ՀՀ Սահմանադրության դրույթների խախտման համար քրեական պատասխանատվություն սահմանելուն,
5- Հայաստանը կոնֆրոնտացիոն քաղաքականություն երբեք չի վարել: Մենք բոլոր երկրների տարածքային ամբողջությունը ճանաչել ենք, բայց ոչ բոլոր երկրներն ունեն Արցախի հակամարտություն:
Կարելի է երկար հակադարձել: Մի՛ հարցում է միայն նփ-ն անկեղծ՝ «իմ՝ վարչապետի պաշտոնում մնալու պատճառն ընդդիմությունն է»:
Պի՛նդ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել