CORRIERE DELLA SERA-ին տված հարցազրույցում ադրբեջանական նոր ագրեսիան գրեթե անխուսափելի հռչակած Խաչատուրյան Վահագը, որ կես դրույքով Նիկոլի մոտ պրեզիդենտ է աշխատում, Վենետիկում հայտարարել է, թե Հայաստանի բոլոր խնդիրների լուծման բանալին իշխանություններին վստահելն է: «Հավատացեք՝ եթե իրար չենք վստահում, չենք վստահում նաև իշխանությանը ու չենք ուզում քաղաքացու ձայնը լսել, մենք հաջողություններ չենք կարող ունենալ»,-մասնավորապես՝ ասել է Գռզոյի խամաճիկը:

Խաչատուրյան դարձած Խաչատրյան Վահագը, փաստորեն, Նիկոլի մոտ նաև ֆեյք է աշխատում. նրա կոչը հիշեցնում է «Ֆեյսբուքի» նիկոլական ինչ-որ ֆեյքի կողմից լատինատառ գրված անարժեք մի «քոմենթ», որոնք սովորաբար «ֆեյքերի ՊՈԱԿ»-ում աշխատողների կողմից են համացանց արտաթորվում, որ Նիկոլը կարդա ու ինքն իրեն լավ զգա:

Հարց՝ ինչպես 2018-ին, այնպես էլ 2021-ին հայ հասարակությունն իր վստահության քվեն տվեց ՔՊ-ին, որևիցե լավ բան դրանից հետո Հայաստանի հետ կատարվե՞լ է, թե՞ կատարվեց ողբերգություն, որի վերջն այդպես էլ չի նշմարվում: Այդ վստահության հետևանքով ոչ միայն Արցախը դարձավ «Ղարաբաղի տնտեսական գոտի», այլև Հայաստանն է անդադար փոքրանում, պետությունն է վերանում, նոր ցեղասպանություն է նշմարվում…

Խաչատրյան Վահագի վեջն էլ չէ՝ ինչ է կատարվում. մարդը Գռզոյի կողմից ունի հստակ հանձնարարություն՝ գոյություն քարշ տալու մի բանի գլխի կարգավիճակում, ինչի պատճառով բյուջեն տարեցտարի միլիոնավոր դոլարների վնաս է կրում.թե որն է Վահագի գոյության իմաստը նախագահականում, այդպես էլ ոչ ոք չի ջոկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել