ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին ուղղված ուղերձի կարևորագույն կետերի մասին.
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց բոլորին, միջազգային հանրությանը և բոլոր կողմերին, որ Մինսկի խումբը թեկուզ սառեցված է, թեկուզ նիկոլի քայլերի արդյունքում չի գործել, բայց Մինսկի խունբը գոյություն ունի և կարող ուժ է հանդիսանում։
Ճիշտ բանակցային գործընթացի, ճիշտ բանակցություն վարողի պարագայում հնարավոր է լուծել անլուծելի թվացող՝ ազգային աղետին տանող խնդիրները, հնարավոր է խափանել փաշինյանաալիևյան պլանը, որի վերջակետը Արցախի և Հայաստանի չգոյությունն է։
Ակնհայտ է, որ փաշինյան-միշել-ալիև «խաղաղության օրակարգը տապալված է և այդ օրակարգը տապալվել է ամբողջ աշխարհի աչքի առաջ: Իրավասու կողմերը չորսն են՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան, բայց այսօր, ցավոք, Հայաստանը ներկայացնող անձը չի’ ներկայացնում և չի’ պաշտպանում Հայկական պետական շահը, այլ սպասարկելով սեփական օրակարգը՝ իշխանությունը հավիտենական պահելու մոլուցքով տարված, նա անդադար զիջում է , հանձնում հայրենիքը և այդ հանձնումները նրա կողմից արվում են թե’ ռազմի, թե’ դիվանագիտական դաշտերում, իսկ մինչ 2018 թվականի իշխանազավթումը մենք ունեցել ենք կայուն հաղթանակներ և միայն հայանպաստ զարգացումներ:
նիկոլ փաշինյանը չունի’ և երբեք չի’ ունեցել լեգիտիմ իրավունք խոսելու Հայաստանի և Արցախի անունից, ո’ չ 2018 թվականին, երբ նա խաբում էր մարդկանց ասելով, որ սեր ու համերաշխություն է բերում, կախարդական փայտիկով զարգացումներ էր խոստանում, բայց իր խոսքում չէր ասել, որ իր իշխանությունը լինելու է մահաբեր, ո’ չ էլ 2021 թվականի ընտրարշավի ժամանակ՝ հետպատերազմյան խոստումների մեջ չկային «Արցախը Ադրբեջան է» հայատյաց պնդումները, իսկ նրանք հիմա բոլոր հնարավոր ամբիոնները օգտագործում են այդ ամենը ասելու համար, դրա համար չունենալով ոչ մի իրավասություն:
Ժամանակի պահանջ է և հրամայական գործուն քայլեր ձեռնարկելու համար:
Սա ուղերձ է ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին, սա ուղերձ է նաև հայ ժողովրդին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը, սա ուղերձ է չհանձնվելու’ , պայքարելու’, սեփական հողում ապրելու իրավունքի համար։
Սա ուղերձ է այն մասին, որ Հայաստանի այսօրվա ներկայացուցիչը չի ներկայացնում մեր ՝ հայերիս շահը և իր խաղաղության օրակարգը կեղծ է: Այդ կեղծ խաղաղության օրակարգի շրջանակում էլ մեր հայրենակիցները մատնված են բնաջնջման։
Հայաստանը պետք է ներկայացնի մարդ, ով սատար կկանգնի Հայաստանին և Արցախին, առաջնային համարելով ոչ թե սեփական իշխանությունը ապահովագրելը, այլ պետական շահը:
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի’ եղել և չի’ լինելու , իսկ անլուրջ և անկարող կամակատարին չի հաջողվելու մարել հազարամյակների պատմություն ունեցող Հայ ազգի պայքարի ջահը:
Մենք վառ ենք պահել և վառ ենք պայելու պայքարի ջահը, իսկ պայքարի վերջնական հանգրվանը լինելու է Հայկական ազգային օրակարգի վերականգնումը, բանակցային գործընթացի Հայկական տրամաբանությունը և լուծումները լինելու են միայն ազգային և առանց պարտվողական քաղաքականության։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0pkm1Y4Ex7D9r9bmce1WC1oz5tkTdoKGbUVHpQgbDxsRv1E2aaiHSXZZqL2jeW1qpl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել