Սերժ Սարգսյանի նամակը Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին «ցավի կոնցենտրատ» է։
Իհարկե, կտրականապես դեմ եմ «անլուրջ և անկարող» ձևակերպմանը. Նիկոլը ո՛չ անլուրջ է, ո՛չ էլ անկարող։ Իր հանցագործությունները պլանավորելիս և իրագործելիս, իր իշխանությունը պահելիս նա լավ էլ կարող է, լավ էլ գիտակ է, լավ էլ խաղացող է։ Ամենակարևորը՝ լավ էլ լեզու է գտնում թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի, թե՛ նամակի հասցեատերերի հետ։
Եւ այստեղ գալիս ենք հետևայլ դիլեմային. այո, հնարավոր չէ Պուտինին, Բայդենին կամ Մակրոնին նամակով դիմել՝ գրելով, թե. «Մեր երկրում իշխանության ղեկին է Ալիևի ու Էրդողանի շահերը սպասարկող խամաճիկ մի բռնապետ»։
Եթե այդպես գրես էլ, տրամաբանական պատասխանը լինելու է. «Էհ, էս դուք, էս ձեր երկրի ղեկավարը, մեզնից ի՞նչ եք ուզում»։ Իհարկե դա անկեղծ պատասխան չէ, որովհետև թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները շատ լավ գիտեն, թե քանի անգամ են Նիկոլի ոռը պահել, երբ իր իշխանությունը անկայուն էր։
Ու էլի գալիս ենք այն եզրագծին, որ մինչև ՀՀ ֆորմալ ղեկավարը Նիկոլն է, մենք որևէ գոյաբանական սպառնալիք չեզոքացնել չենք կարողանալու։
Մեր ազգի, մեր պետության ցանկացած խնդիր լուծելու ճանապարհին կա մեկ գերխնդիր. անվտանգության խնդիրն է։ Այն բաղկացած է 2 տարրից՝ 2 ենթախնդրից. ներքին և արտաքին, երկու տարրերն էլ անուն ունեն։ Մեկի անունը Նիկոլ, մյուսինը՝ Ալիև։ Երկու ենթախնդիրն էլ պետք է միաժամանակ լուծվեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02QmRPhcNwQnoDfx9w1ip6o9abkLiyaQY2Evarvja63PApYbSkZY4B7JjadU71Vcdol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել