Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով ու դրա ընթացքում Վազգեն Սարգսյանի ժառանգությունը փառաբանելով՝ Նիկոլն իր համոզմունքով է կիսվել այն հարցի վերաբերյալ, թե ինչու է սպանվել Սպարապետը: Ըստ Նիկոլի՝ Վազգենը պայքարել է պետության ու պետականության համար, ինչի պատճառով էլ, փաստորեն, սպանվել է:
Միանգամից հարց է առաջանում՝ իսկ Նիկոլն ինչի՞ համար է ապրում: Եթե Վազգենը մեռավ հանուն պետության ու պետականության, ապա ո՞րն է Նիկոլի կյանքի իմաստը, ո՞րն է նրա ապրելու ստիմուլը՝ նրա բջիջներին կյանք տվող:
Այս իմաստով Նիկոլը Վազգենի անտիպոդն է, յուրատեսակ մի հակավազգեն. Վազգենը մեռավ հանուն պետության ու պետականության, Նիկոլն ապրում է հանուն դրա չգոյության: Նիկոլի կյանքի ամեն մի օրը շատ թանկ է արժենում Հայաստանի համար՝ զոհեր, կորուստներ, ստորացում, ողբ ու կական:
Իսկ ե՞րբ է Նիկոլը մեռնելու կամ ի՞նչ մահով: Սա հետաքրքիր հարց է հատկապես հայ ժողովրդի ու պետության հետագա ճակատագրի կոնտեքստում, քանի որ պարզ է՝ քանի դեռ Նիկոլը շնչում է ու գործում, մահն ու կորուստները մեզնից անպակաս են լինելու, հետևաբար՝ Նիկոլի շուտափույթ մահվան (քաղաքական) հարցը կենաց-մահու խնդիր է բոլորիս համար:



