Միջազգային հանրություն, քաղաքակիրթ աշխարհ, և նմանատիպ եզրույթներն արդեն խորթ ու զզվելի են դարձել իմ ու շատերի համար։
Քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և այլ ցեղասպանություններ։ Ի՞նչ է արել էտ ընթացքում միջազգային քաղաքակիրթ հանրությունը, ոչինչ, կատարյալ անգործություն...
Անգործությունից հետո էլ հրավիրել են իրենց գիտնականներին, վերլուծել ցեղասպանության գործընթացները, գենոցիդի մոդելի փուլեր ուսումնասիրել ու անցել առաջ։
Հիմի էլ էս մարդը հարցազրույցներով բացատրում է միջազգային հանրությանը, թե գենոցիդը մի օրում չի լինում(պատերազմի ընթացքում էլ իր հիմնական գործառույթները թողած, էլի հարցազրույցներով էր զբաղված, վերջնարդյունքն էլ տեսանք)։
Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ իր մեծ եղբայրները լավ գիտեն էտ գործընթացների մասին, էտ փուլերի վերաբերյալ վերլուծականները, առաջարկվող կանխարգելիչ միջոցառումների փաստաթղթերը իրենց շտաբերի սեղաններում դրված է, եթե իրենք տեղներից չեն շարժվում, պետք է իրավիճակից ելնելով` գործել, դա պարզ տրամաբանություն է ։
Աչքներիս առաջ հայության մի հսկայական հատվածի սովամահության, ցեղասպանության են ենթարկում, ոչինչ չի արվում, պետությունը չի գործում, ինչի պատճառով շուտով ծանրագույն հետևանքների առաջ է կանգնեցնելու բոլորիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shirazkhach/posts/pfbid075PhR4dBHmTdL6HNHCQJ5XhHLjvwxK6XHk92kYeUxWzFAYfzw2vQttxx2XvuY5H5l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել