Ստացվում է, որ մինչ Արցախը մի մարդու նման պայքարում է՝ թուրքերի հետ միևնույն սենյակում միայնակ չմնալու, իր ինքնորոշման իրավունքը կյանքի կոչելու տեսլականի համար, Սյամոն առիթն օգտագործում է՝ Իլհամի սուրհանդակի դերում հանդես գալու ու Բաքվին իր հավատարմությունն ապացուցելու: Մինչդեռ որպես արցախյան առաջին պատերազմում մեծ ավանդ ունեցող մարդ կարող էր, չէ՞, ասենք հացադուլ և/կամ ջրադուլ անել կամ էլ համարձակվեր տալ այն միակի անունը, որի մեղքով այսօր ողջ Արցախն ու Հայաստանը հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, որից ելքը,մեղմ ասած, չի երևում: Ընդ որում՝ հատկանշական է, որ Սյամոյի իլհամաբարո առաջարկը հնչում է Բաքվից եկող այն հայտարաությունների ֆոնին, ըստ որոնց՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար ՀՀ-ի կողմից առաջրկվող միջազգային մեխանիզմների ստեղծումը կդիտվի որպես Ադրբեջանի տարածքային ամբոջղականության դեմ ուղղված ոտնձգություն: Ասել կուզի՝ Բաքուն որևիցե երկխոսության մեջ մտնել չի ուզում, այլ ընդամենն ուզում է հպատակեցնել արցախցիներին՝ բացառապես իր պայմաններից ու շահերից ելնելով:
Սյամոյի համար միջազգային մեխանիզմների ստեղծումը ութերորդական բան է,իհարկե. երկխոսության նրա տարբերակը իսկ և իսկ ադրբեջանականն է, քանի որ միայն այդ դեպքում նա կարող է շանս ունենալ՝ Բաքվի կողմից «Ղարավաղի տնտեսական գոտտում» սատրապ կարգվելու ու թուրքերի հետ «պուպուլ պուպուլի» հարաբերություններ կառուցելու. լավ փող կաշխատի ու էս անգամ «X7»-ի փոխարեն ասենք «Lamborghini Urus» կգնի՝ թյունինգած ու պարտադիր զրահապատ, որ անխուսափելի մահն իրենից հեռու վանի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



