3 օր առաջ անհասկանալի ձևով, անտարբերության կամ էլ հենց միտումնավորությամբ մահանում է բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը՝ «Կոլոտ Արմանը» (աչքի էր ընկնում իր երկար մորուքով):
Այսօր՝ Արմանի հուղարկավորության օրը, նույն գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձում է ինքն իրեն վնասել:
Հատկանշական է, որ այդ դատական նիստի ժամանակ ներկա չի եղել գործով անցնող «բանդայի պարագլուխ» համարվող Արտյուշա Հակոբյանը:
Այս ամենից գալիս է հետևյալ հոտը:
Արման Դալլաքյանը մահացավ, Արտուշա Հակոբյանին շուտով կարդարացնեն, գործը կբարդվի մահացողի վրա, իսկ ինքնավնասումը պարզապես հասարակությանը բուն գործից շեղելու միջոց էր:
Սա Հայաստանն է, որտեղ օրենքի գերակայությունը միայն հանցագործների ձեռքում է:
Հ.Գ. Ի դեպ, վստահ եմ, որ այս խմբից կարող էին բանդայի հետ կապ ունենալ միայն հայտնի մարդկանց հայտնի տղերքը, կարող են շատ աննշան առնչություն ունենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել