Անդոնը հայտնել է, որ եթե դատարանը դրականորեն արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին. պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին՝ արձակուրդի ընթացքում հյուրընկալվելու հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնելու։ Ընդ որում՝ Անդոնը Տոնոյանին ընտրության հնարավորոթյուն էլ է տալու՝ հանձնաժողովում հանդես գալու փա՞կ ռեժիմով, թե՞ ուղիղ եթերով։

Նախկին պաշտպանության նախարարին մեջտեղ բերելու հիմնական նպատակը, ըստ էության, Անդոնի կլոունադային ինչ-որ լեգիտիմություն հաղորդելն է, քանի որ նույնիսկ Նիկոլի թիմում են հասկանում՝ այդ իմաստով լրջագույն խնդիրներ ունեն, և քանի որ Տոնոյանը պատերազմի շրջանում կարևորագույն պաշտոն է զբաղցրել ու, բնականբար, հսկայական ինֆորմացիայի է տիրապետում, նրան «հարցաքննելը» անխուսափելի է թվում:

Այլ հարց, թե այդ «հարցաքննության» ընթացքում ինչեր կարող է ջրի երես դուրս բերել Տոնոյանը, ինչեր՝ թաքցնել: Արդյոք չկա՞ իշխանությունների հետ գործարքի հնարավորություն: Նույն Անդոնը կարող է գայթակղիչ առաջարկ անել Տոնոյանին՝ ազատւթյուն՝ ճիշտ հայտարարությունների փոխարեն սկզբունքով, ինչին Տոնոյանը կարող է և տրվել: Կոնկրետ Անդոնի կեցվածքն ու հայտարարությունները բավական վտանգավոր են թվում այդ իմաստով, ուստի պետք չէ ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել