Ինչո՞ւ հենց Անդոնը: Պետք է հասկանալ, թե ՔՊ-ական հիերարխիայում Նիկոլն ում ինչ «պաշտոն» է բաժանել ու այդ անելիս որ սկբունքներով է առաջնորդվել: Օրինակ՝ կոնկրետ Անդոնի ֆունկցիան կլյաուզնիկությունն է, քանի որ իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում նա կարողացել է ապացուցել, որ այդ հարցում մրցակիցներ պարզապես չունի: Ավելին՝ ասում են՝ նրա հենց այդ հատկանիշը գնահատելով է, որ Նիկոլը Անդոնին առաջ է քաշել՝ թույլ տալով ԱԺ-ում պաշտոն գրավել. ինքն էլ ոչ պակաս կլյաուզնիկ մեկն է եղել ու գիտի սեփական թիմում նման մեկին ունենալու արժեքը:
Թովմասյանի հետևից է Անդոնն ընկել, քանի որ խնդիր ունի՝ Նիկոլին ապացուցելու, որ դեռևս չի կորցրել իր վաղեմի ընդունակությունները. եթե պետք լինի հազարավոր անմեղ տղերքի մահվան պատճառ հանդիսացողին կարդարացնի, անմեղ մեկին այնպես կդատապարտի, որ ոչ մեկին քիչ չի թվա երբեք: Բա հո իզուր տեղը չէ՞, որ 44-օրյայի քննիչ հանձնաժողովի նախագահ է կարգվել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1950
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



