Թուրքերը Նիկոլին նամակ են գրել

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները դիմում են հղել «կարդաշ» Նիկոլին. Հարավային Կովկասի տարածաշրջանում ՀՀ հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտումները» հանգիստ չեն տալիս Նիկոլի ախպերտինքին: «Պահանջում ենք դադարեցնել միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները»,-մասնավորապես՝ Նիկոլի «դեմն են դրել» ազերի «ekoloq»-ները՝ կոչ անելով դադարեցնել Քաջարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Պրակտիկան հուշում է, որ երբ խաղի մեջ են մտնում ադրբեջանցի «բնապահպանները», ամեն ինչ ողբերգության է հանգում. Լաչինի միջանցքում ներկայումս տիրող աղետը, ինչպես հայտնի է, հետևանք է ադրբեջանցի բնապահպանների կողմից իրականացված սադրանքների, երբ իբր տարված բնության դարդուցավով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները, հանդես գալով իբրև բնապահպաններ, բունտ էին բարձրացրել՝ սկիզբ դնելով Արցախի շրջափակմանը:

Այն, որ նույն այդ տարրերը հիմա էլ թիրախավորել են Հայաստանի տնտեսությունը, լավ բան չի հուշում: Հաշվի առնելով, թե ով է ՀՀ վարչապետի լիազորություններն իրականացնող անձը՝ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով տարբեր պատրվակներով կարող են խաթարվել վերոհիշյալ տնտեսական օբյեկտների աշխատանքները: Օրինակ՝ հայտնի է, որ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է. մեկ շաբաթ է՝ գործարանն աշխատում է սահմանափակ ռեժիմով: Ի՞նչն է խանգարում, որ մյուս օբյեկտներն էլ հայտնվեն նույն իրավիճակում. Նիկոլի վզին արդեն դրել են, ուստի հիմա մնում է հասկանալ, թե ինչ եղանակով է վերջինս իր ազգակիցների պահանջը կյանքի կոչելու:

Իսկ ինչո՞ւ հայաստանյան ՀԿ-ները մի նամակ էլ Իլհամին չեն գրում՝ կոչ անելով, օրինակ, դադարեցնել Կասպից ծովի ընդերքի անխնա կեղեքումը. դա կարող է հանգեցնել մեծ բնապահպանական աղետի հարևան երկրների համար նույնպես: Նիկոլը չի թողնում երևի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել