ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հասցրել է յուր «դարակազմիկ» մտքերով աչքի ընկնել Գռզոն՝ արձագանքելով ներկաներից մեկի՝ թվայնացման գործընթացի հետ կապված որոշ դժվարությունների մասին հարցին: «Ինչպես որ «iPhone»-ը մտավ կյանք, մարդիկ սկսեցին «iPhone»-ի հետ առնչվել, նենց էլ էդ ծրագրերը, թվայնացված որ կան, շատ ծնողներ միգուցե էդ գրագիտութունը չունեն, բայց կամաց-կամաց սովորում են կամ մեկին խնդրում են, բայց ապագան դրանն ա: Հիմա մենք ի՞նչ ենք մեր գործընկերներից ուզում: Ինչքան կարող են, պետք է ավելի ժամանակակից գործիքներ կիրառեն: Հետն էլ պետք է հասարակությունը կրթվի, գա, սկսի էդ գործիքներից օգտվել. հիմա նորից հետ չենք գնալու»,-հայտարարել է պրոգրեսի մեծ ջատագով մուլտիմիլիարդատեր ՔՊ-ականը:

Գռզոն ակնհայտորեն փորձել է թողնել «պռադվինուտի» բիզնեսմենի տպավորություն. դե այնուամենայնիվ լորդ տղա է, հայաստանցիների մտածելակերպից ավելի առաջադեմ մտածելակերպ ունեցող մեկն է, որ ոչ միայն դրական է գնահատում գիտատեխնիկական առաջընթացը, այլև անձամբ տիրապետում է թվային գործիքակազմերին՝ դառնալով յուրահատուկ օրինակ իր սերնդի մարդկանց համար: Այնպես որ՝ բոլորս պետք է երջանիկ լինենք, որ հենց այսպիսի մի Գռզո ունենք…

Մինչդեռ թվային գործիքակազմերի տարածվածությունը կամ դրանից օգտվել կարողանալ-չկարողանալը չէ, որ էֆեկտիվ է դարձնելու Նիկոլի երկիրը. դրանք շատ դեպքերում լուծում են ընդամենը տեխնիկական խնդիրներ, այլ ոչ թե բերում էական փոփոխությունների: Իսկ որպեսզի երկրում լինեն էական փոփոխություններ, առաջնային մի բան է անհրաժեշտ՝ գրագետ ու հայրենասեր մարդկանցից կազմված իշխող քաղաքական թիմ, այլ ոչ թե «կամպյուտրշիկ» գռզոներ: Այնպես որ՝ հասարակության կրթվելուց խոսացող Գռզոն լավ կաներ, եթե նախևառաջ սեփական թիմի «գրագետների» հարցերով զբաղվեր:

Տգետների ու թրքացածների զոհն է Հայաստանը՝ վերածված գռզոյաբուծարանի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել