ԲԴԽ-ում կատարվածը, երբ Անդրեասյան Կարենի համառ ջանքերի շնորհիվ, փաստորեն, հայ հանրությունը հերթական անգամ ականատես դարձավ դատաիրավական համակարգի բռնաբարմանը, կրկին փաստեց ոչ միայն Անդրեասյան Կարենի նողկալի էությունը ու չունեցած արժեհամակարգի այլասերվածությունը, այլև՝ Նիկոլի՝ «Կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտնի արտահայտության արդիականությունը. Հայաստանը մի երկիր է, որտեղ գործադիր իշխանության ղեկավարն է որոշում իշխանության մեկ այլ՝ գործադիրց հիպոթետիկ կերպով անկախ ճյուղի որպիսությունը, վարքն ու կազմը:

Այն օրվանից, երբ ՍԴ-ի վրա Նիկոլը գրոհ կազմակերպեց, նույնիսկ հիմարներին դարձավ ակնհայտ, թե որն է լինելու ՔՊ-ի առաջնային թիրախը. դատարանները 2018-ից ի վեր հանդիսանում են առաջնային թիրախ, բայց որպեսզի թիրախավորվածները չտրտնջան, Նիկոլը որոշել է համակարգի ներկայցուցիչների բերանը փողով փակել՝ նրանց գյուռ-գյուռ աշխատավարձեր բաժանելով: Բայց Անդրեասյան Կարենի արարքը մի այնպիսի մեծ խայտառակություն է, որ նույնիսկ ամսական մի քանի հազար դոլարանոց աշխատավարձերն էլ չեն կարող աղաղակը լռեցնել: Համակարգը պարտավոր է ապստամբության դրոշ բարձրացնել Նիկոլի ու նրա մանկլավիկների դեմ՝ սեփական երեսն ու արժանապատվությունը փրկելու ու «դատարան» բառը կատարելապես չարժեզրկելու:

Բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ ոչ մի ապստամբություն էլ չի լինելու, և փողերի մեջ լողացող դատավորներն ու դատախազները շարունակելու են ջուր լցնել կարենանդրեասյանների ջրաղացին՝ նրա «հա»-ին «չէ» չասելով: Դե էսօրվա օրով տուն պահելը հեշտ բան չէ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել