«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և գործադրում, քան նույն ինքը՝ Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունեմ». Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոն:
«Երևանն այլևս որոշում կայացնող չէ». ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալ:
Հայաստանում է գտնվում նաև Ջեյմս Օ՛Բրայենը, որը ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը:
Ըստ իս, արևմուտքը լայնածավալ հարձակում և ճնշում է սկսել նիկոլի վրա այն բանի համար, որ 2018-ին իշխանություն ստանալու դիմաց խոսք տված հենց առաջին պայմանը չի կատարում: Ուստի, այս ամենի հանգուցալուծումը լինելու է արևմուտքի պլան «Բ»-ն՝ փափուկ ուժ կիրառելով, ՀՀ ԱԺ-ով փոխել նիկոլին Արմեն Գրիգորյանով, կամ «Սասնա ծռերով», ովքեր հայտնի են իրենց արևմտամետ հայացքներով և հավաքական արևմուտքի հատուկ ծառայություններին 100% հնազանդվելով: Եթե նման բան տեղի ունեցավ, մենք կկորցնենք վերջին հնարավորությունը Արցախը ինչ-որ չափով պահել անկախ և բանակցել արցախահայության ինքնորոշման իրավունքի շուրջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.tovmasyan.7355/posts/pfbid0KaRcoX7uYrMhMmfVAcBKvMG3vnSHdonLqK8GLxxqzVaz8NfFrg3EadZeVrTjhDFcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել