Մամուլում մանրամասներ են հայտնվել այն մասին, թե ինչպես են իշխանությունները փորձում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը վիժեցնել. իշխանական ներկայացուցիչները փորձում են քողարկված կերպով կասեցնել գործընթացը: Մասնավորապես՝ ՏԻՄ կառույցներից ոչ բոլորն են կատարում օրենքով սահմանված պարտավորությունները։ Ոմանք մերժում են ստորագրահավաքի անցկացման վայրեր հատկացնելու պահանջը, ոմանք վերաուղղորդում են քաղաքապետարան, չնայած, համաձայն օրենքի, ԿԸՀ-ի որոշումը ստանալուն պես համայնքապետարանները պարտավոր են տրամադրել տարածքներ:

Սա նշանակում է, որ իշխանությունները վախեցած են. նրանք սարսափում են հանրության մեծացող ճնշումից, քանի որ հասկանում են, որ չեն կարողանալու դիմակայել, եթե նախատեսված 50000 ստորագորությունը հավաքվի ու հարցը մտնի խորհդարան:

Խնդիրն այն է, որ չնայած իշխանությունները, բնականաբար, մտադիր չեն հաշվի նստել 50000 ստորագրության հետ ու, բնակնաբար, ԱԺ-ում որդեգրելու են թրքամետ կեցվածք՝ բացառելու թուրքերի համար անցանկալի զարգացումները, սակայն ՔՊ-ում հասկանում են, որ այդ ամենը շատ լուրջ իմիջային վնաս կարող է հասցնել նրանց. ևս մեկ անգամ կընդգծվի ՔՊ-ի ով կամ ինչ լինելը, ևս մեկ անգամ ժողովրդին առիթ կունենա՝ արձանագրելու Նիկոլի թրքությունը: Իսկ դա պե՞տք է Նիկոլին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել