Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Ռուսաստան, փոխանցում է Reuters-ը։

Գերատեսչությունում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա է անկարգությունների վտանգ՝ «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության բարձրացրած ապստամբության ֆոնին։

«Տեղեկություններ կան Ռոստովի մարզում ռազմական լարվածության և ամբողջ երկրում հետագա անկարգությունների վտանգի մասին:  Բացի այդ, Միացյալ Թագավորություն վերադառնալու համար թռիչքների տարբերակներ չկան», - հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել