ՔՊ պատգամավորներ, ձեր խղճին է Արցախում տեղի ունեցող աղետը։ Դուք լավ գիտեք, որ ձեր շեֆը ոչինչ չի անում՝ իրավիճակից դուրս գալու համար, ավելին՝ համագործակցում է Ալիևի հետ, ստեղծում էս աղետալի վիճակը, որ հետո մարդկանց փրկելու անվան տակ երկրորդ կապիտուլյացիան ստորագրի։ Դուք սա լավ գիտեք ու չեք օգտվում ձեր սահմանադրական հնարավորությունից՝ հեռացնելու իրեն իշխանությունից ու էս կրիտիկական վիճակում նպաստելու, որ իմացող մարդիկ իրար գան ու ելք գտնեն։ Դուք սրանով կրում եք հայ ժողովրդի դահճի կոչումը, դուք չեք պատկերացնում էս ամենի հետևանքները ձեզ համար, ձեր սերունդների համար... դուք հավերժ չեք իշխելու, ձեր շեֆը հավերժ չի իշխելու, նա մի օր գուցե փախնի, դուք մնալու եք, հասկացե՛ք ի վերջո, մտածե՛ք ինքներդ ձեր մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել