Բումերանգի էֆեկտը
Հիշու՞մ եք, որ սրանք 2018 թվականին դագաղներով, պսակներով ու սև ժապավեններով եկան իշխանության, իսկ 2020 թվականին ամբողջ Հայաստանն ու Արցախը «զարդարեցին» սև ժապավեններով: Մեր հայրենիքը դարձրեցին սգո հայրենիք, իսկ իրենք սկսեցին ուրախանալ ժողովրդի դժբախտությունների վրա:
Ցինիկներն ընդհանրապես խոսելու տեղ չունեն, որովհետև հենց սրանք էին իրենց աջակիցների հետ միասին ուրախանում մարդկանց մահանալուց, իրենց ֆեյսբուքյան էջերում ծաղրող գրառումներ էին կատարում, հրճվում էին, որ ընդդիմադիր հայացք ունեցող մարդ է մահացել:
Սրանք հրճվում էին, երբ մահացավ Արմեն Գրիգորյանը, երբ Կարմեն Դավթյանը, Գուրգեն Եղիազարյանը: Այս դավաճան իշխանությունները այնպիսի ատելության մթնոլորտ տարածեցին մարդկանց մեջ, որ հիմա բումերանգի պես ամեն բան վերադառնում է:
Այս իշխանությունները բոլորիս համար չարիք են, սրանց խղճին է 44-օրյա պատերազմը, պատերազմում զոհված հազարավոր առյուծ տղերքի մահը, անհետ կորածները, Ադրբեջանի բանտերում անճակատագիր մնացած մեր ռազմագերիները, Սոնա Մնացականյանի և իր երեխայի սպանությունը, զոհվածների ծնողներին անարգելը, ընդդիմադիրներին ապօրինի ձերբակալելը:
Մարդկանց վրա թքող, նրանց հայհոյող, անխիղճ, թրքահպատակ քպ-ականները պետք է պատասխան տալ յուրաքանչյուր դավադիր պահվածքի համար: Սրանք շուտով հայտնվելու են քաղաքական աղբանոցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02ZtXWYtqswQrupUUwhZA6YdYsVijrx1i8myLZi9XeBY9B34fikySmteCEP2nJBeMql&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել