Իրականում ոչ միայն վերոհիշյալ հարցի, այլև մնացյալ բոլոր հարցրեի պատասխանը ՔՊ-ական բոլուկի այս ամենատիպիկ ներկայացուցիչը չունի ու ունենալ չի կարող: Մինչդեռ ցանկացած նորմալ մեկի համար առանձնապես գաղտնիք չէ խոզին տրված հարցի պատասխանը. պատերազմ սկսվեց, քանի որ Նիկոլը սկսեց բանակցել իր զրոյական կետից՝ զրոյացնելով նախորդ տասնամյակների այն դիվանագիտական ձեռքբերումներն ու ժառանգությունը, որը երաշխավորելու էր Հայաստանի ու Արցախի արժանապատիվ գոյությունը: Բայց Նիկոլը, որ այսօր Արցախի կործանման համար մեղավոր է կարգում նախագահներին ու ինքն իրեն անմեղ հռչակում, նախընտրեց պատերազմի սանձազերծման տարբերակը՝ նախքան այդ թուլացնելով բանակը, բայց ստեղծելով տպավորություն, թե իբր զինում է այն, «ՍՈւ»-եր է ձեռքբերում ու պատրաստվում գրավել Բաքուն: Այսինքն՝ պատերազմն ու դրա հետևանքների համար Իլհամի հետ համահավասար կերպով կիսում է նրա եղբայր Նիկոլը, ու այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Իսկ ահա խոզի այն պնդումը, թե եթե Նիկոլի փոխարեն Սարգսյանը լիներ նախագահ, պատերազմը նույն ելքն էր ունենալու, կենցաղային անբարոյականություն է. նախ՝ Սարգսյանի դիվանագիտական վաստակը թույլ չէր տալու Իլհամին բռունցք թափահարել,իսկ եթե, այնուամենայնիվ, Իլհամը գնար արկածախնդրութան, ապա «Իսկանդերը» հաստատ ոչ թե 20%-ով, այլ 200%-ով էր պայթելու Իլհամի գլխին, ու առնվազը կրկնվելու էր քառօրյայի պատմությունը, երբ Բաքուն ռուսներին ծնկաչոք խնդրում էր պարտադրել հայերին հակահարձակման չդիմել:
Այս ամենն Իլհամն ու Էրդողանը կանխատեսել էին, իհարկե, և հենց այդ կանխատեսումն էր պատճառը, որ 2018-ին հեղաշրջում կազմակերպեցին Սերժ Սարգսյանի դեմ՝ իշխանության բերելով թուրքի լակոտին. Իլհամի խոստովանությունը, որ իրենք ամենաուղղակի կերպով ներդրում են ունեցել ՀՀ-ում իշխանափոխության գործում, ոչ ոք չի մոռացել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



